close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահներ չեն լինի. Լավրով

Արցախ

12 Նոյեմբերի 2020, 14:00
 Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահներ չեն լինի. Լավրով

Թուրք դիտորդների շարժունակությունն Ադրբեջանում կսահմանափակվի դիտորդական կենտրոնի տարածքով: Այս մասին նոյեմբերի 12-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ինչ վերաբերում է խորհրդարանում հայտարարություններին... Ես կարդում եմ (Թուրքիայի) արտաքին գործերի նախարարի հայտարարությունները, կարդում եմ նրանց պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ նրանք աշխատելու են նույն հիմքերով, ինչ ռուսները: Մենք խոսում ենք բացառապես հենց կենտրոնի մասին, որը կլինի ստացիոնար, առանց առաքելությունների, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում»,- ասել է Լավրովը:

Ըստ նրա՝ այս կենտրոնում իսկապես ռուս-թուրքական մասնագետները կաշխատեն նույն հիմքով:

«Թուրք դիտորդների շարժունակության սահմանները կսահմանափակվեն այն տարածքներով, որոնք կհատկացվեն Ադրբեջանի տարածքում ռուս և թուրք դիտորդների տեղակայման համար, այլ ոչ թե նախկին հակամարտության տարածքում», - ասել է նա:

«Թուրքիայի Հանրապետության ոչ մի խաղաղապահ ստորաբաժանում չի ուղարկվի Լեռնային Ղարաբաղ»,- շեշտել է ՌԴ  արտգործնախարարը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica