close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք էլ շատ հարցեր ունենք համաձայնագրի շուրջ. Ֆրանսիայի դեսպանը հանդիպել է հադրութցիների հետ

Արցախ

12 Նոյեմբերի 2020, 14:46
 Մենք էլ շատ հարցեր ունենք համաձայնագրի շուրջ. Ֆրանսիայի դեսպանը հանդիպել է հադրութցիների հետ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առջև ակցիա իրականացնող հադրութցիներին: «Գիտենք, որ շատ հարցեր կան՝ հայտարարության հետ կապված, որը ստորագրված է։ Նաև շատ հարցեր ունենք մենք, որովհետև չենք ստորագրել այդ հայտարարությունը»,- նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը։

«Ֆրանսիայի դեսպանության դռները միշտ բաց են ձեզ համար: Գիտենք, որ Հադրութն ամենատուժածն է այս հակամարտությունից և Հադրութի բնակիչները՝ նույնպես: Մեր առաջնահերթությունն է աջակցել տուժածներին: Այսօր նախագահ Մակրոնը հանդիպելու է հայ ներկայացուցիչների հետ: Նախագահ Մակրոնը երեկ ասաց, որ ինչ էլ տեղի ունենա այժմ, պետք է պաշտպանի Հայաստանի ժողովրդի շահը»,- ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica