close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն կոչ է անում դադարեցնել թուրքադրբեջանական ագրեսիան

Արցախ

6 Նոյեմբերի 2020, 22:05
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն կոչ է անում դադարեցնել թուրքադրբեջանական ագրեսիան

Մենք այսօր տեսնում ենք, որ ռադիկալ իսլամը խնդիր է ոչ միայն Արևելքում, այլ նաև Եվրոպայում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Իսպանիայի խորհրդարանի՝ կատալոնացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն։

«Տեսանք, թե ինչ կատարվեց Լիոնում, օրեր առաջ նաև եվրոպական այլ քաղաքներում։ Մենք տեսնում ենք՝ ինչպես է այս խնդիրը օր-օրի ավելի ահագնանում մեր հասարակության մեջ և արդեն կան բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք հայտարարում են, թե ինչպես է Թուրքիան արմատական իսլամիստ ահաբեկիչներին ուղարկում Ադրբեջան, որպեսզի կռվեն Արցախի ժողովրդի դեմ։ Եվ մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ոչ միայն խաղաղության կոչեր անել, այլ նաև այս երևույթի մասին մտածել և նաև հետաքննական մեծ աշխատանքներ կատարել՝ տեսնելու համար, թե այդ իսլամիստները ո՞րտեղից են գալիս և Թուրքիան ի՞նչ դերակատարում ունի դրա մեջ»,-ասաց եվրոպացի պատգամավորը։

Նա համարում է, որ սա իրենց խնդիրն է, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և առաջարկված է, որ ապագայում դառնա ԵՄ անդամ երկրներից մեկը։

Նա ընդգծեց, որ այսօր Թուրքիան ոչ միայն Արցախի հետ խնդիրներ ունի, այլ նաև Հունաստանի հետ, Կիպրոսի հետ, Լիբիայի հետ։ Սա, ըստ նրա, խնդիր է՝ հաշվի առնելով, որ  Թուրքիան ՆԱՏՕ-ի ամենակարևոր ու ամենամեծաթիվ բանակն ունեցողներից է։ Սա նաև խնդիր է, որովհետև Թուրքիան փորձում է խառը և լարված իրավիճակ ստեղծել ամբողջ տարածաշրջանում։

«Արցախից տեղահանված ժողովուրդը այսօր մեզ հարցնում էր՝ ինչո՞ւ միջազգային հանրությունը ոչինչ չի անում, երբ տեսնում է, որ Արցախի ժողովրդի դեմ օգտագործում են քիմիական զենքեր՝ սպիտակ ֆոսֆոր, կասետային զինատեսակներ քաղաքացիական բնակավայրերում։ Ցավոք սրտի, մենք սեպտեմբերի 27-ից տեսնում ենք, որ Ադրբեջանի միակ նպատակն է վնաս հասցնել ժողովրդին և վնաս հասցնել հասարակական կառույցներին, ինչպիսիք են՝ հիվանդանոցները և այլն։ Ցավոք, Եվրոպայում այս խնդրի վերաբերյալ, կարծես թե, ավելի մեծ կշիռ ունեն աշխարհաքաղաքական շահերը, ֆինանսական շահերը, որոնք այսօր ունեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ»,-նշեց Ջոն Ինյարիտուն։

Նա նշեց, որ Թուրքիան և Ադրբեջանը խախտում են մարդու իրավունքների միջազգային բոլոր նորմերը։

«Կարծում եմ, որ պետք է պատմությունից դասեր քաղել և հասկանալ, որ վտանգ կա այսօր։ Մենք տարիներ առաջ տեսել ենք Բաքվի և Սումգայիթի հայերի ջարդերը ադրբեջանցիների կողմից, և Թուրքիան չի ուզում իր ձեռքից բաց թողնել որևէ հնարավորություն, որ շարունակի աջակցել այդ ջարդերին»,-ասաց կատալոնացի պատգամավորը։

Նա ընդգծեց, որ դրա համար են իրենք՝ եվրոպացի պատգամավորներն ու լրագրողները ՀԲԸՄ-ի աջակցությամբ Հայաստան եկել, որ տեղում ծանոթանան փաստերին և հետո աշխարհին աղաղակեն, իրենց ձայնը բարձրացնեն, որ այսօր մարդու բոլոր իրավունքները վտանգի տակ են և միջազգային հանրությունը ոչ միայն խաղաղության կոչ պետք է անի և խաղաղության վերաբերյալ բանաձևեր գրի, այլ նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական լուծման բանաձևը գտնի։

«Ժամանակն է արդեն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ձայն տանք, և թող իրենք որոշեն՝ ինչպե՞ս են ուզում ապրել և ո՞ւմ հետ են ուզում ապրել։ Այս ձևով ոչ միայն Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն կհաստատվի, այլ նաև ամբողջ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի»,-ասաց Ջոն Ինյարիտուն։

Նա նշեց, որ մենք ապրում ենք հիմա դժվար ժամանակներում, որտեղ Covid-19-ի համավարակը բոլոր երկրների առաջնային խնդիրն է դարձել։ Մենք տեսանք, թե ինչպես Անտոնիո Գուտերեսը խաղաղության կոչ արեց և բոլոր պետությունների բոլոր ռեսուրսները այսօր պետք է կենտրոնացած լինեն համավարակի դեմ պայքարին և ոչ ուղղվեն ագրեսիաներին։ Դրա համար եվրոպացի խորհրդարանականները ևս մեկ անգամ կոչ են անում Թուրքիային և Ադրբեջանին՝ վերջ տալ իրենց ագրեսիվ հակամարտություններին։

Ջոն Ինյարիտուն Երևանում ու Էջմիածնում արցախցի փախստականներին հանդիպելուց, ՀՀ սահմանամերձ մարզերի հրետակոծությունների փաստերին ծանոթանալուց հետո մեկնել է Արցախ և դարձել ադրբեջանաթուրքական ագրեսիայի ականատեսը։

Աննա Բալյան

Ո՞վ է նա, ի վերջո․ «Փաստ»
28 Հունվարի 2021, 08:59 Ո՞վ է նա, ի վերջո․ «Փաստ»
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica