ՈւԵՖԱ-ն կհետաքննի «Գարաբաղ» ակումբի ներկայացուցչի հայատյաց գրառման վերաբերյալ հաղորդագրությունները
Սպորտ

ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Ադրբեջանի «Գարաբաղ» ակումբի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչերի ֆոնին այն բանից հետո, երբ ակումբի խոսնակը հրապարակել էր հայերի նկատմամբ ատելություն պարունակող հաղորդագրություն. երկուշաբթի հայտարարել է եվրոպական ֆուտբոլի կառավարման մարմինը:
«Այսօր նշանակվել է էթիկայի և կարգապահության տեսուչ՝ Գարաբաղի պաշտոնյայի կողմից սոցիալական ցանցերում արված հայտարարությունների կարգապահական հետաքննություն անցկացնելու համար: Այս հետաքննության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կդառնա համապատասխան ժամանակին»,- նշել են ՈւԵՖԱ-ից:
Հիշեցնենք, որ «Գարաբաղի» ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովը հայտարարել էր, որ «անհրաժեշտ է սպանել բոլոր հայերին՝ կանանց, երեխաներին, ծերերին»: