close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հավատում եմ մեր հաղթանակին, քանի որ մեր պայքարն ազնիվ է․ Նազիկ Ավդալյան

Հասարակություն

2 Նոյեմբերի 2020, 17:08
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հավատում եմ մեր հաղթանակին, քանի որ մեր պայքարն ազնիվ է․ Նազիկ Ավդալյան

Մենք պարտադիր պետք է հաղթենք. ըստ Yerkir.am-ի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգի ժամանակ ասաց ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ու մանրամասնեց, թե ինչու է հավատում մեր հաղթանակին․ «Ես հավատում եմ այս մոլորակի, այս տիեզերքի օրինաչափությանը, քանի որ մեր պայքարն ազնիվ է։ Միայն դրա համար պետք է հաղթենք։ Կապ չունի, թե ով է մեր կողքին,. մենք քրիստոնյա ազգ ենք և գիտեմ՝ Աստված ամեն ինչ կանի, որ մենք հաղթանակած դուրս գանք»։

Ըստ ծանրամարտի չեմպիոնի՝ այս պատերազմում հաղթանակի հասնելու համար յուրաքանչյուրը պիտի ամեն ինչ անի իր բնագավառում ու իր ուժերի չափով։

«Ճիշտ է, շատ թանկ ենք վճարում, յուրաքանչյուր զոհ մեզ համար անգնահատելի թանկ է, բայց այսօր մենք շարունակում ենք ապրել նրանց ու այս պահին առաջնագծում մեր գոյության, ազգի ու մեր ինքնության համար պայքարող մարտիկների շնորհիվ»,- ասաց Նազիկ Ավդալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica