close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանում ընտրությունների ընթացքում ծեծկռտուքներ են եղել. քրեական 6 գործ է հարուցվել

Տարածաշրջան

31 Հոկտեմբերի 2020, 17:39
 Վրաստանում ընտրությունների ընթացքում ծեծկռտուքներ են եղել. քրեական 6 գործ է հարուցվել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական 6 գործ է հարուցել խորհրդարանական ընտրությունների ընթացքում գրանցված խախտումների փաստով: Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարի տեղակալ Նինո Ցիցիաշվիլին. հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:

Նրա խոսքով՝ գործերի մեծ մասը կապված է ծեծկռտուքների հետ: Մասնավորապես` քրեական գործ է հարուցվել «բռնություն» հոդվածով «Միասնական ազգային շարժում» կուսակցության ակտիվիստ Զվիադ Կուպրավային Թբիլիսի Դիդի Դիգոմի միկրոշրջանում` թիվ 40 ընտրատեղամասում, ծեծի ենթարկելու փաստով:

Ոստիկանությունը հետաքննում է նաեւ Քութայիսի քաղաքապետի թեկնածու Իրակլի Կիկվաձեի հայտարարությունը քաղաքի թիվ 13 ընտրատեղամասում մի քանի անձանց կողմից ծեծկռտուքի մասին:

Վրաստանում հոկտեմբերի 31-ին ընտրում են 10-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներին: Ընտրություններին մասնակցում է 48 կուսակցություն եւ 2 դաշինք:  Կընտրվի 150 պատգամավոր` 120-ը՝ համամասնական, 30-ը՝ մեծամասնական կարգով: 

 
Brent նավթի գինն աճում է
27 Նոյեմբերի 2020, 11:57 Brent նավթի գինն աճում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica