close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջնագիծ մեկնեցին ԱԻՆ ՓԾ փրկարարները. բոլորիդ՝ մեկ առ մեկ, սպասում ենք նույն կազմով եւ սա հրաման է. Ցոլակյան

Հասարակություն

30 Հոկտեմբերի 2020, 23:18
 Առաջնագիծ մեկնեցին ԱԻՆ ՓԾ փրկարարները. բոլորիդ՝ մեկ առ մեկ, սպասում ենք նույն կազմով եւ սա հրաման է. Ցոլակյան

Առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարներից կամավորականության սկզբունքով կազմված գումարտակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը եւ հրապակել տեսանյութ։

«Մեր փրկարարները առաջնագիծ մեկնելուց առաջ ԱԻՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների եւ անձամբ իմ անմիջական եւ ամենօրյա հսկողության ներքո անցել են համապատասխան վերապատրաստում:

Վերադարձե՛ք հաղթանակով: Մենք բոլորիդ՝ մեկ առ մեկ, սպասում ենք նույն կազմով եւ սա հրաման է...

Խիղճ եւ խաղաղություն բոլորիս...»,- գրել է նախարարը։

«Մեր հավաքական գումարտակը մեկնում է մեր հայրենիքի սամանները պաշտպանելու, մեր սուրբ պատերազմին մասնակցելու։ Ամեն մի փրկարար մարդկանց փրկության հարցով է զբաղվում, նա մասնագիտական խնդիրը բնակչության պաշտպանությունն է, հիմա զենք վերցնելով կրկին զբաղվում է հենց այդ հարցով»,- տեսանյութում ասում է ԱԻՆ ՓԾ տնօրեն Վրեժ Գաբրիելյանը։

«Մեր երկիրը վտանգի մեջ է։ Մենք պիտի պաշտպանենք մեր երկիրը, ուրիշ մարդ չի պաշտպանելու։ Այսօր դուք կամավոր ուզում եք գնալ, կատարել ձեր պարտականությունը հայրենիքի հանդեպ։ Ցանկանում եմ անփորձանքություն, որ այս կազմով կրկին այստեղ հանդիպենք»,- կամավորներին ասում է նախարար Ցոլակյանը։

Աստղագուշակ․ դեկտեմբերի 4
4 Դեկտեմբերի 2020, 09:07 Աստղագուշակ․ դեկտեմբերի 4
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica