close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի և Թուրքիայի դաշինքը, սիոնիստական ռեժիմը և ահաբեկիչները վտանգավոր խաղ են սանձազերծում Արաքսի հյուսիսում ՝ Ղարաբաղը «ազատագրելու» պատրվակով. Mashreghnews

Տարածաշրջան

30 Հոկտեմբերի 2020, 17:22
 Ադրբեջանի և Թուրքիայի դաշինքը, սիոնիստական ռեժիմը և ահաբեկիչները վտանգավոր խաղ են սանձազերծում Արաքսի հյուսիսում ՝ Ղարաբաղը «ազատագրելու» պատրվակով. Mashreghnews

Իրանական Mashreghnews պորտալը գրում է, որ Ղարաբաղի հարավում, մասնավորապես՝ Իրանի հետ սահմանին, ադրբեջանական զինված ուժերի հարձակողական գործողությունից հետո Թեհրանի արձագանքը փոխվել է, զինվորականները միջոցներ են ձեռնարկել:

Կայքն ընդգծել է, որ վերջին օրերին բարձրաստիճան զինվորականներն այցելել են երկրի հյուսիսարևմտյան սահմաններ և նշել, որ թույլ չեն տա տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխություն: «Չնայած այն հանգամանքին, որ Ղարաբաղի հարավում՝ Իրանի սահմանից ոչ հեռու, կան ահաբեկիչներ, նրանք գիտեն, որ չպետք է հատեն կարմիր գիծը»,- նշում է կայքը՝ հավելելով, որ Իրանի զինված ուժերը լիովին վերահսկում են ահաբեկիչների տեղաշարժը:

«Մյուս կողմից՝ մեր զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում են իսրայելական ԱԹՍ-ների թռիչքները, որոնք թռչում են Ղարաբաղի հարավում՝ ՝այաստանի զինված ուժերի դիրքերը որոնելու պատրվակով»,- ասվում է կայքում:

«Ադրբեջանի, Թուրքիայի և սիոնիստական ռեժիմի ահաբեկիչների դաշինքը վտանգավոր խաղ է սկսել Արաքսի հյուսիսում՝ Ղարաբաղը ազատագրելու պատրվակով: Թեհրանում քննարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ այս դաշինքի սցենարին հակազդելու համար»,- եզրափակել է կայքը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica