Իզմիրում 6.6 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել․շինություններ են փլուզվել
Տարածաշրջան

Թուրքիայի խոշոր քաղաքներից Իզմիրում 6.6 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել, որի արդյունքում մի քանի շենքեր են փլուզվել։ Երկրաշարժը զգացվել է նաև Էգեյան և Մարմարի շրջաններում, մասնավորապես՝ Բուրսայում և Ստամբուլում։
Ըստ երկրի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման վարչության՝ երկրաշարժը տեղի է ունեցել 14.51-ին Իզմիրի Սեֆերհիսար շրջանում՝ 17 կմ խորությամբ։
Իզմիրի նահանգապետը հայտնել է, որ դեռևս ոչ մի տվյալ չկա զոհերի վերաբերյալ։
Տեսանյութը՝ հղումով։