Թալիշստանի քաղաքներում երթևեկությունն արգելվել է
Տարածաշրջան

Ըստ TolishMedia-ի՝ հոկտեմբերի 28-ին՝ առավոտյան ժամը 5-ին, երթևեկությունն արգելվել է Լենքորան, Ջալիլաբադ և Մասալի քաղաքներում: Ադրբեջանական լրատվության աղբյուրները հայտնում են, որ չորեքշաբթի օրվանից արգելվել է անձնական մեքենաներով մուտքը Թալիշի շրջանի քաղաքներ: Նման իրավիճակ է նաև Թալիշստանի այլ քաղաքներում և շրջաններում:
Ռազմական փորձագետները և տեղի որոշ բնակիչներ ասում են, որ դա պայմանավորված է պատերազմ գնալու՝ թալիշների հրաժարվելուց, ինչն ազդել է Թալիշի շրջանի նկատմամբ քաղաքականության և անվտանգության վրա:
Կայքը գրում է, որ Իրանի բանակը և Սեփահ Փասդարան անունով ռազմական ուժերը վճռականորեն տրամադրված են պաշտպանել թալիշ ժողովրդին Ադրբեջանի Հանրապետության և Իրանի սահմաններում: