close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի խնդիրներից է ՀՀ-ի և Իրանի միջև ցամաքային կապի խզումը. Դավիթ Վանյան

Քաղաքական

30 Հոկտեմբերի 2020, 14:26
 Թուրքիայի խնդիրներից է ՀՀ-ի և Իրանի միջև ցամաքային կապի խզումը. Դավիթ Վանյան

Դավիթ Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ահա այս լուսանկարում պատկերված աղոթքից սկսվեց այն գորշգայլային, ֆաշիստական ժանտախտը, որն այսօր տարածվում է աշխարհում։ 86 տարի Սուրբ Սոֆիայում Ալլահին ուղղված այսպիսի աղոթք չէր հնչել։ Եւ, չնայած նրան, որ մեկ շաբաթ անց, օգոստոսի երկուսին, այդ նոր հայտարարված "մզկիթում", որպես Երկինքներից նշան, հանկարծամահ եղավ նորանշանակ հոգևոր առաջնորդ Օսման Ասլանը, Էրդողանն արդեն անդրդվելի էր ու չհասկացավ այդ Աստվածային խորհրդավոր նշանի իմաստը։

Ոչ ոք չգիտի, թե Սուրբ Սոֆիայում՝ աշխարհի քրիստոնյաների համար այդ սուրբ վայրում ի՞նչ էին բարբաջում Էրդողանի շուրթերը իր նամազի պահին, սակայն հիմա արդեն ուշ է։ Ժանտախտը այդ տարածվում է աշխարհով մեկ։ Ֆրանսիական Լիոն և այլ քաղաքներում շնացած ամբոխը հաշվեհարդար տեսնելու համար հայ մարդ է փնտրում, որպեսզի գիշատչի իր բարդույթներից դրդված՝ ցեղասպանի իր կրքերին հագուրդ տա։ Նիցցայում արդեն երեք զոհ կա։ Կարծես թե թուրքերը ֆրանսիական քաղաքները շփոթել են Ադանայի կամ Սումգայիթի հետ։
 
Եւ երբ աշխարհի իսլամիստներն էլ պատերազմ են հայտարարել Ֆրանսիային, որի տարածքում 2400 մզկիթ և աղոթատուն կա , որոնց կեսը, ըստ նախագահ Մակրոնի՝ ուղղակիորեն ղեկավարվում է Թուրքիայի կողմից, (ենթադրում եմ, որ նույնն է նաև 2500 աղոթատներով և 240 մզկիթներով գերհագեցած Գերմանիայում) - կարծես թե՝ ուշ է, նաև, Ռուսաստանի համար, որը գիտակցելով որ Արցախյան պատերազմը նաև Թուրքիայի վրեժխնդրության ակտն է՝ Սիրիայում ռուսական հաջողված ռազմական ներկայության դիմաց, կարող էր, անմիջապես, երկու-երեք օրվա մեջ դադարեցնել թուրք - ադրբեջանական լկտի տանդեմի հարձակումը Արցախի հերոս Հանրապետության վրա, սակայն՝ հապաղեց։
 
Իսկ երեկ, Կադիրովն ու Չեչնիայի հոգևոր առաջնորդ Սալահ-Խաջի Մեժիեվն են միացել այդ հռետորական պատերազմին։ Էրդողանն արդեն հասցրեց հանկարծակիի բերել Ուկրաինայի նախագահին, ասելով, որ Ղրիմն, ընդհանրապես Թուրքիային է պատկանում և դեռևս 1783-ին Ռուսաստանն այն անարդացիորեն է իրենը դարձրել։ Հիմա Զելենսկին չգիտի ի՞նչ անի Թուրքիայի հետ ստորագրված ռազմա-տնտեսական պայմանագրերի ու երկրի հարավում տեղակայված, սուլթանի հրամանին սպասող՝ Ղրիմի համար պայքարող թաթարական աշխարհազորային վաշտերի հետ։ Եւ որևէ մեկը չկա, որպեսզի հարց տա նորընծա հիտլերին, իսկ ու՞ր էին թուրքերը, երբ Ղրիմում, հույները, հայերը, կամ ռուսներն էին տնօրինում ու քաղաքակրթություն կերտում 1783-ից հարյուրամյակներ առաջ։ Բյուզանդիայի մասին էլ չեմ ասում։
 
Նախկին կայսրությունը կորցրած, ֆանտոմային ցավերից տառապող Էրդողանը չափազանց խելացի է, և նրա՝ Օսմանյան կայսրության վերականգնման գործընթացը հանճարեղ է մտածված։ Այնտեղ, որտեղ արաբներ են ապրում, ինքը հանդես է գալիս, որպես պանիսլամիստ, իսկ այնտեղ, որտեղ թուրքերն են շատ, հանդես կգա որպես պանթուրքիստ(օրինակ՝ Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա, Բելգիա և այլն)։ Իսկ նրանք շատ են, և ևվրոպական կառավարությունները, շունչները փորն առած սպասելու են հրահրված խժդժությունների, ահաբեկչությունների ու ավերածությունների։
 
Սակայն նա կանգ չի առնի։ Նա արդեն ռազմական համագորակցության պայմանագրեր է ստորագրում Ղազախստանի, Կիրգիզիայի, Ուզբեկստանի հետ, դրանով իրագործելով "Մեկ ժողովուրդ՝ վեց հանրապետությունների" համաթուրանական իր պլանը։ Ռուսաստանն ու Եւրոպան կարծում էին՝ սա ցնդաբանություն է, երբ հայ քաղաքագետներն արդեն երեսուն տարի գրում էին այս մասին։ Հիմա Պակիստանից ու Բանգլադեշից մինչև Արաբական թերակղզի ու երկրներ անհագստացած են ու վերաբերմունք են արտահայտում՝ ֆրանսիական ապրանքներից հրաժարվելու կամ ամբոխային բողոքների ձևերով։ Եվ իրեն Երրորդ Հռոմ, քրիստոնեության ու քրիստոնեական արժեքների պատվար համարող Ռուսաստանը, որը ըստ էության, միակ Երկիրն է, ով կարող է կանգնեցնել Թուրքիային, իր արտաքին քաղաքականության սխալները գիտակցելով, այսօր, դարձյալ ուշացած, փորձում է մոտեցումների իր պլանը ձևավորել ու Սիրիայի հյուսիսում իսլամիստների բազաներ ռմբակոծելով, թերևս, հասկացնել է տալիս, որ չի զիջելու շահախնդրությունների աշխարհաքաղաքական իր բնագավառները։
 
Մինչ ռուսները բարեկամական ռեվերանսներ էին անում թուրքերի հետ, իրենց իսկ հաշվին՝ թուրքական բանջարեղենի դիմաց, գազամուղ ու ատոմային էլեկտրոկայան էին կառուցում, կամ հեղաշրջումից փրկում Էրդողանին, Թուրքիան պատրաստվում էր, Ռուսաստանի գրեթե երեսուն մլն Իսլամ դավանող բնկչության միջոցով իր դարավոր թշնաամու Երկիրը ներսից քանդել։
 
Մենք սիրում ենք ասել, որ Ալիևը ձգտում էր արագ պատերազմի միջոցով գրավել Արցախը, սակայն Թուրքիան է այս պատերազմի պատվիրատուն, և նա պատրաստվել է երկար ու արյունաքամ անող պատերազմի, որտեղ աշխատելու է արթնացնել պանիսլամիստական ու պանթուրքիստական քնած բջիջները։
Տեսեք, թե ինչ արդյունավետ են այդ գրոհայիններն ու անօդաչու սարքերը, մինչդեռ Ռուսաստանն ու աշխարհի գերհզոր երկրները ռազմավարական այլ խնդիրների շուրջ կենտրոնացած՝ հրթիռներ ու միջուկային գերհզոր զենք են ստեղծում։
Ընդհանրապես, շատ զարմանալի է Ռուսաստանի սերը առ Թուրքիա և Ադրբեջան։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Վրաստանին, Մոլդովային կամ Ուկրաինային կարելի է պատժել, սակայն չափ ու սահան անցած փոքր սուլթանին՝ ոչ։ Իհարկե Ռուսաստանը պլան ունի այս ամենի դեմ, և ես հասկանում եմ, որ թշնամական մեկուսացման մեջ գտնվող երկրի ղեկավարության համար շատ դժվար է որոշում կայացնելը, սակայն ժամանակն է։ Վաղը արդեն իսկապես ուշ կլինի։
 
Իսկ մենք, չափորոշիչներով ու դատական մարմինների շուրջ ծավալված խառնաշփոթով, բանակի և ԱԱԾ-ի ղեկավարության փոփոխություններով, ազգային ժողովով ու հեղափոխությամբ տարված, դեպի արևմուտք՝ հայացքներս հառած, չնկատեցինք էլ, թե ինչպես Ադրբեջանը վերազինեց ու կարգի բերեց իր բանակը։
 
Ինչևէ։ Այսօր հերոսական բանակ ունենք, և պարտավոր ենք նախաձեռնությունը առնել մեր ձեռքը, ու պիտի պատրաստ լինենք ջախջախիչ հարվածներ տալու, սակայն մինչ այդ հոգեպես պատրաստ լինենք երկար պատերազմի, որովհետև, այդ դեպքում կուժգնանան քաղաքական ճնշումները մեր թշնամիների վրա, և մենք անպայմաննորեն ետ կբերենք կորցրածը։ Եւ պիտի նորից ասեմ, սա նոր աշխարհակարգի համար մղվող պատերազմ է, որտեղ, այպես թե այնպես կպարտվեն Էրդողանն ու Ալիևը, նրանց թիկունքում կանգնած արևմտյան ուժերը, սակայն այդ հաղթանակը կերտվում է նաև քաղաքական հարթակներում, և այստեղ, մեզ համար շատ կարևոր են Ռուսաստանն ու Իրանը և Ռուսաստանում հաստատուն հայամետության ձևավորումը։
 
Շատ կարևոր է հաղթանակ կլիներ ռուս - ադրբեջանական հարաբերությունների վատթարացումը, վիզային ռեժիմի խստացումը, օդային տարածքի, սահմանների ու ադրբեջանական շուկաների փակումը։ Ստացվում է, որ դեպի Թուրքիա կողմորոշված գրեթե երեք մլն ադրբեջանցի վերջինիս քաղաքականության կրողներն են, այսինքն ռուսաստանի համար անցանկալի են։ Իրանը ևս շահագրգռված կլիներ այս քայլերում, չնայած նրան, որ հայտարարություններում միշտ զուսպ է ու հավասարաակշռված։ Իսկ մեզ՝ գոտեպնդվել է պետք ու ազատագրել մեր սուրբ Երկիրը։
 
Թուրքիան իր առջև խնդիրներ է դրել․
ա․ դառնալ "որոշող" տարածաշրջանում։
բ․ ամրանալ, ռազմական բազա ունենալ Հարավային Կովկասում, մասնաավորապես՝ Ադրբեջանում։
գ․ վերջնականորեն օկուպացնել Արցախն ու Նախիջևանը։
դ․ հնարավորության դեպքում՝ կտրել Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետությունից։
ե․ Տարածվել դեպի Հյուսիսային Կովկաս։
 
Այս բոլոր մարտահրավերները ի չիք դարձնելու, ռազմավարական հակաթուրքական հզոր ալիք, նույնիսկ դաշինք ձևավորելու համար մեզ անհրաժեշտ է Ռուսաստանի ակտիվ մասնակցությունը, ինչի համար շատ անելիք ունի մեր Երկրի քաղաքական ղեկավարությունը։ Իրերի ընթացքը մեզ հուշում է, որ Արցախի հարցում կարող են համընկնել Եւրոպական որոշ երկրների ու ԱՄՆ-ի շահերը Ռուսաստանի և Հայաստանի շահերի հետ, և նրանց երկարատև հակամարտությունից հետո հակաահաբեկչական համագործակցության դաշտ կարող է բացվել։ Եկել է որոշում կայացնելու ժամանակը և իշխաանությունն է այդ բարդ, երբեմն ծանր որոշում կայացնողը»։
 
 
Համաներո՞ւմ
24 Նոյեմբերի 2020, 20:12 Համաներո՞ւմ
ՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
24 Նոյեմբերի 2020, 17:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica