close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը չի բացառում ԼՂ-ի դեմ կռվող սիրիական վարձկանների՝ դեպի ՌԴ «արտահոսքի» վտանգը

Աշխարհ

30 Հոկտեմբերի 2020, 14:33
 Ռուսաստանը չի բացառում ԼՂ-ի դեմ կռվող սիրիական վարձկանների՝ դեպի ՌԴ «արտահոսքի» վտանգը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը չի բացառում Լեռնային Ղարաբաղի կռվում ներգրավված՝ Սիրիայից ու Լիբիայից վարձկանների «արտահոսքի» վտանգը դեպի Ռուսաստան: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:

«Բացառել այդպիսի վտանգը, անկասկած, անկարելի է»,- նշել է նա:

«Ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում: Կարևոր է վերլուծել ցանկացած ռիսկ, այդ թվում՝ պոտենցիալ, աշխատել կանխարգելելու ուղղությամբ: Ռուսական իրավապահ մարմինները ուշադիր հետևում են իրավիճակին, և, ինչպես ասվում է, ձեռքը զարկերակին են պահում»,- եզրափակել է նա:

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ավելի վաղ հայտարարել էր, որ, իրենց ունեցած տեղեկատվության համաձայն, ԼՂ հակամարտության գոտում նկատվում է Մերձավոր Արևելքի միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կազմում կռվող վարձկանների ակտիվ շարժ, ի դեպ, խոսքն արդեն հազարավոր արմատականների մասին է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica