close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նարեկիս ձեռքի սուրճը վերջին անգամ ըմպեցինք Ստեփանակերտում, տաք ողջագուրվեցինք՝ վերստին հանդիպելու հույսով. Գալստանյան

Արցախ

30 Հոկտեմբերի 2020, 17:05
 Նարեկիս ձեռքի սուրճը վերջին անգամ ըմպեցինք Ստեփանակերտում, տաք ողջագուրվեցինք՝ վերստին հանդիպելու հույսով. Գալստանյան

Անմահների գնդին միացան Նարեկ և Ռուստամ սարկավագները՝ Քրիստոսի հաղթանակած հարության, հաղթանակած մարտիկները: Այս մասին գրել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

«Նարեկիս ձեռքի սուրճը վերջին անգամ ըմպեցինք Ստեփանակերտում, տաք ողջագուրվեցինք վերրստին հանդիպելու հույսով, իսկ վերջին զանգս անպատասխան մնաց...

Ռուստամիս հետ...դարձյալ վերջին զանգս անպատասխան մնաց, ուզում էի ասել հպարտ եմ քեզանով և...... կներե՜ս.... կիսատ մնաց...Ռուստամիս հետ կիսատ մնացի...կներես տղաս կներե՜ս...

Հանդիպելու ենք... Հրեշտակ զավակներ...

Մարդիկ սիրեք իրար, ժամանակ մի կորցրեք ասելու և ապրելու սիրո մեջ՝ հաջորդ վայրկյանը ուշ կարող է լինել...

Ձեր աղոթքի և արյան պատասխանը միայն վերջնական ՀԱՂԹԱՆԱԿՆ է լինելու»,- գրել է նա:

Brent նավթի գինն աճում է
27 Նոյեմբերի 2020, 11:57 Brent նավթի գինն աճում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica