close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեսանյութ․ «Պարոնայք սպաներ»․ երբ Արսեն Սաֆարյանը մի քանի ժամով զենքը փոխարինում է կիթառով

Մշակույթ

30 Հոկտեմբերի 2020, 12:10
 Տեսանյութ․ «Պարոնայք սպաներ»․ երբ Արսեն Սաֆարյանը մի քանի ժամով զենքը փոխարինում է կիթառով

Երգիչ Արսեն Սաֆարյանը եղբոր՝ երաժիշտ Արթուր Սաֆարյանի հետ առաջիններից էր, որ պատերազմը սկսվելուց հետո, առանց վարանելու, մեկնեց առաջնագիծ՝ հայրենիքը պաշտպանելու գործին իր բաժին ուժը հասցնելու համար։ Թեև Արսենը  ֆեյսբուքյան էջում իր մարտական առօրյայի մասին ոչինչ չի հրապարակում, սակայն նրա զինակից ընկերներն այդ հարցում ավելի շռայլ են։ Օգտատեր Աշոտ Ամիրյանը, որը, հավանաբար Արսենի զինակից ընկերներից է, իր էջում տեսանյութ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ մեկ ամսից ավելի, ծանր պատերազմին զուգահեռ, հերթափոխի ժամանակ Արսենը մի քանի ժամով զենքը փոխարինում է կիթառով, և «Պարոնայք սպաներ» երգն արդեն հնչում է ավելի խրոխտ ու մարտական։ Հենց այդ ու մի քանի այլ ռազմահայրենասիրական ոգով կատարումներով էլ, հավանաբար,  լիցքավորում է բեմը պատերազմի դաշտով փոխարինած երգիչը զինակից ընկերներին՝ կրկին առաջնագիծ վերադառնալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Համաներո՞ւմ
24 Նոյեմբերի 2020, 20:12 Համաներո՞ւմ
ՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
24 Նոյեմբերի 2020, 17:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica