close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ նախագահն ստորագրել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը

Հասարակություն

29 Հոկտեմբերի 2020, 21:13
 ՀՀ նախագահն ստորագրել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 29-ին ստորագրել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։

Համաձայն այս օրենքի՝ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում իրականացվող միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների թվում նախատեսվում է անհրաժեշտության դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործումը, ինչպես նաև սահմանվում է ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման վերցնելու ընթացակարգը, այդ թվում՝ գույքի օրինական տիրապետողի կողմից համաձայնություն ստանալու դեպքում իրավասու պաշտոնատար անձի կողմից կազմվող՝ գույքի կամավոր հանձնման վերաբերյալ արձանագրությանը ներկայացվող պահանջները, գույքը հարկադիր կարգով օգտագործման վերցնելու վերաբերյալ կազմվող արձանագրությանը ներկայացվող պահանջները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica