close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռոբերտ Քոչարյանին վերադարձվել է անձնագիրը. «Փաստինֆո»

Քաղաքական

29 Հոկտեմբերի 2020, 19:39
 Ռոբերտ Քոչարյանին վերադարձվել է անձնագիրը. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատարանը վերադարձրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը։

Տեղեկությունը փորձել են ճշտել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի մեդիա կենտրոնից, որտեղից այն չեն մեկնաբանել, իսկ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի հետ կապ հաստատել չի հաջողվել։

Նշենք, որ անձնագիր ստանալու դեպքում Ռոբերտ Քոչարյանը կարող է հատել ՀՀ սահմանը։

Հիշեցնենք, որ Արցախի նկատմամբ սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական տանդեմի ու միջազգային ահաբեկիչների եռամիասնության կողմից ձեռնարկված ռազմական ագրեսիայից հետո քրեական գործով դատական նիստեր տեղի չեն ունեցել՝ թե երկրորդ նախագահը, թե նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը պարբերաբար մեկնել են Արցախ։ Վերջին անգամ դատական նիստը նշանակվել էր հոկտեմբերի 27-ին, որն առանց տեղի ունենալու հետաձգվել է մինչեւ նոյեմբերի 10-ը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica