close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

Իրավունք

29 Հոկտեմբերի 2020, 14:20
 Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց. պաշտպանական կողմը ձեռնպահ կմնա մեկնաբանություններից։

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ռազմական դրության, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի՝ առողջական վիճակով պայմանավորված դատական նիստերին ներկայությունն ապահովելու անհնարինությունը, ի հավելումն այն հանգամանքի, որ այս փակուղային ու անորոշ ժամանակով ձգվող պրոցեսները կրիտիկական կարող են լինել Խաչատրյանի կյանքի և առողջության համար և նա անհապաղ բժշկական օգնության կարիք ունի, պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։ Պաշտպանական կողմը գոհունակություն է հայտնում, որ այս անգամ, այնուամենայնիվ, արդարությունը վեր է գտնվել ամեն ինչից։ Ռազմական դրությամբ պայմանավորված, ինչպես նաև թշնամու կողմից իրավական վեճերի հնարավոր տարընթերցման ու ոչ հօգուտ Հայաստանի միջազգային հեղինակության ներկայացման ռիսկերով պայմանավորված՝ պաշտպանական կողմը իր վստահորդի նախաձեռնությամբ այս փուլում ձեռնպահ կմնա հավելյալ մեկնաբանություններից»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica