close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կանադահայությունը հսկայական աշխատանք է տանում Արցախի ճանաչման ուղղությամբ. Րաֆֆի Պէկմէզեան

Սփյուռքի ձայնը

29 Հոկտեմբերի 2020, 14:03
 Կանադահայությունը հսկայական աշխատանք է տանում Արցախի ճանաչման ուղղությամբ. Րաֆֆի Պէկմէզեան

Մեկ ամիս ընթացող Արցախյան երկրորդ պատերազմի լուրն առնելուն պես  Կանադայի հայ համայնքը րոպեների ընթացքում, գիտակցելով հայրենիքի համար օրհասական պահը, արագ լծվել է գործի՝ համականադական ազգային նվիրահավաք կատարելով՝ հօժանդակություն Արցախի։

 Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի՝ Արցախի օժանդակության հանձնախմբի ատենապետ ՐԱՖՖԻ ՊԷԿՄԷԶԵԱՆՆ  ասաց, որ մինչև այս պահը հանգանակվել է 1 միլիոն կանադական դոլար։

 - ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեն Արցախյան առաջին ազատամարտի օրերին հիմնեց Արցախի օժանդակության հիմնադրամը՝ իր բոլոր կարելիություններով արձագանքելու ազատ և անկախ Արցախի կարիքներին։ Հիմնադրամի առաքելությունը չի փոխվել նաև այսօր՝  սոցիալական, տնտեսական զարգացման տարբեր ծրագրեր, սահմանամերձ շրջանների ամրապնդման, վերաբնակեցման հիմնախնդիրներ։ Օրինակ՝ վերջին ծրագրերը, որ հանձնախումբը նախաձեռնել էր, արևային համակարգերի տեղադրումն ու ջերմոցային տնտեսությունների հիմնումն էր սահմանամերձ գյուղերում, սակայն, ցավոք, նախ թագավարակի (COVID-19), ապա այս օրերի Արցախյան պատերազմի  պատճառով այն առայժմ կանգ է առել։ Սակայն ասեմ, որ հանձնախումբը սեպտեմբերի 27-ին սկսված լայնածաված պատերազմից րոպեներ անց արդեն լծվել է աշխատանքի. հանձնախումբը «Մեր սուրբ հողը՝ մեր Արցախը, անգամ մը եւս կը կանչէ մեզի…միասին եւ բոլորս, յանուն Արցախի» կոչ հղեց, և Արցախի կարիքների, վերականգնման համար առաջնային համարվեց կազմակերպել համականադական ազգային նվիրահավաք։

 

- Ովքե՞ր են հիմնականում միանում հանգանակությանը։ 

- Հանգանակությանը մասնակցում են Կանադայի և նույնիսկ Միացյալ Նահանգների մեր հայրենակիցները՝ առանց խտրության և առանց հաշվի առնելու քաղաքական նախընտրությունները։ Մասնակցում են հայկական միություններ, կազմակերպություններ, եկեղեցիներ, անհատներ… Ասեմ, որ հանգանակությանը մասնակցում են նաև այլազգիներ՝ արաբներ, հնդիկներ, կանադացիներ, չինացիներ, պարսիկներ, որոնք անկեղծորեն կիսում են մեր ցավը: Սա նաև խոսում է Կանադայում հայ համայնքի հանդեպ վերաբերմունքի, հոգածության մասին. հայ համայնքը Կանադայում մեծ հարգանք է վայելում։

- Մինչեւ այս պահը որքա՞ն գումար եւ ի՞նչ օժանդակություն է Կանադայից ուղարկվել Արցախ։

- Նվիրահավաքի առաջին օրից մինչև այս պահը մոտավորապես մեկ միլիոն կանադական դոլար է հանգանակվել, որը, ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ, պիտի փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Նշեմ, որ Կանադայի Արցախի հիմնադրամի օժանդակությունն այս պահին հիմնականում նյութական է, քանի որ այն ամենաարագ միջոցն է՝ հասնել տեղի անմիջական կարիքներին, սակայն չի սահմանափակվում միայն նյութականով։ Ուղարկվել են և հետո ևս, ըստ կարիքների, կուղարկվեն  բժշկական պարագաներ, առաջին օգնության պարագաներ, քնապարկեր և այլն։

Նշեմ նաև, որ օժանդակության (նյութական կամ առարկայական) աշխատանքների մեջ են Կանադայի ՀՅԴ բոլոր ուղեկից միությունները՝ ՀՕՄ, Համազգային մշակութային միություն, ՀՄԸՄ, նաև առանձին անհատներ Կանադայից։ Օժանդակությունները միայն այսօրվա իրավիճակով չեն պայմանավորված, դրանք մշտապես եղել են և շարունակվում են։

 

- Դեռ որքա՞ն է շարունակվելու հանգանակությունը։

- Հանգանակությունը և, առհասարակ, հանձնախմբի աշխատանքները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի կարիքը կա։ Պատերազմի հաղթական ավարտին մեր ծրագիրն ընդգրկում է վերաշինություն։ Հանգանակությունը պետք է շարունակվի ինչպես մեկանգամյա, այնպես էլ ամսական նվիրատվությունների ձևով, այսինքն՝ մեր հայրենակիցների համար հանգանակությունը բաց է. ազատ են, ով որքան ժամանակ և երբ՝ կարող է մասնակցել։ Մենք արդեն ունենք նվիրատուներ, որոնք մեկանգամյանվիրատվությամբ չեն սահմանափակվում, ցանկություն և պատրաստակամություն են հայտնել պարբերաբար ունենալ իրենց մասնակցությունը Արցախի վերականգնման՝ մեր աշխատանքներին։

- Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Կանադայում հայ համայնքն իր բողոքի ձայնն է բարձրացնում՝ պահանջելով Արցախի անկախությունը, ի՞նչ ակնկալիք ունեք, կանադահայության պահաջները նո՞ւյնն են, ինչ ամբողջ հայությանը, գլխավորաբար՝ Արցախի անկախության ճանաչում։

- Կանադահայությունը մտերիմ բարեկամներ ունի Կանադայի կառավարության բոլոր օղակներում՝ Դաշնակցային, Նահանգային, քաղաքային, և այս բոլոր օղակներում, կանադահայությունը, ի մասնավորի Հայ Դատը, ակտիվ և հսկայական աշխատանք է տանում Արցախի ճանաչման ուղղությամբ։ Վստահ եմ՝ եթե ոչ այսօր, ապա վաղը Արցախը կճանաչվի որպես անկախ պետականություն։

 - Հետաքրքիր է՝ կանադացիներն ինչպե՞ս են վերաբերվում տեղի հայերի այդպիսի համախմբմանն ու այս նախաձեռնությանը։
 
- Կանադահայությունը մտերիմ բարեկամներ ունի Կանադայի կառավարության բոլոր օղակներում՝ Դաշնակցային, Նահանգային, քաղաքային, և այս բոլոր օղակներում, կանադահայությունը, ի մասնավորի Հայ Դատը, ակտիվ և հսկայական աշխատանք է տանում Արցախի ճանաչման ուղղությամբ։ Վստահ եմ՝ եթե ոչ այսօր, ապա վաղը Արցախը կճանաչվի որպես անկախ պետականություն։

- Կանադացիներն ընդհանրապես հետաքրքրված են Արցախի իրավիճակով և աջակցում են թե՛ հոգեպես, թե՛ մեր նվիրահավաքներին՝ իրենց նյութական աջակցությամբ։ Բնավ խնդիր չեն առաջացնում, ավելին՝ հարգանքով են վերաբերվում հայության բողոքի ձայնին և, օրինակ, ցույցերով փողոցները փակելուն, շատերը միանում են մեր բողոքի ձայնին կամ մոտենում, հետաքրքրվում՝ ինչումն է հարցը: Սակայն ամենակարևորը, որ շատ են նշում, հիանում են հայության միասնականությամբ և հայրենասիրությամբ։

- Ինչպե՞ս եք տեսնում պատերազմի ելքը։

- Պատերազմի միակ ելքը մեր միասնականությամբ հաղթանակն է, ուրիշ ելք չկա։

Հաղթելու ենք։

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Համաներո՞ւմ
24 Նոյեմբերի 2020, 20:12 Համաներո՞ւմ
ՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
24 Նոյեմբերի 2020, 17:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica