close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բալասանյանին, Ղարամյանին, Մնացականյանին լիովին չեն ներգրավում ռազմական շտաբի աշխատանքներում. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

29 Հոկտեմբերի 2020, 09:24
 Բալասանյանին, Ղարամյանին, Մնացականյանին լիովին չեն ներգրավում ռազմական շտաբի աշխատանքներում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ թշնամին հասել է Սյունիքի դարպասների մոտ, եւ մի քանի օր է՝ ռազմական գործողություններ են սկսվել նաեւ Հայաստանի սահմանագծին, սակայն Արցախի  հերոսներին, մարդկանց, ովքեր ռազմական ստրատեգներ են եւ կարող են բեկում առաջացնել պատերազմում, լիովին չեն ներգրավում ռազմական շտաբի  աշխատանքներում։

Խոսքը Վիտալի Բալասանյանի, Արշավիր Ղարամյանի, Լեւոն Մնացականյանի եւ մյուսների մասին է։ Նրանք այս ընթացքում լոկալ մարտեր են կազմակերպել եւ վարել, իսկ ռազմական ստատեգիայի ընդհանուր մշակմանը չեն մասնակցել, թեեւ, ասում են, անձամբ Արայիկ Հարությունյանը դեմ չէ, որ նրանք ներգրավվեն այդ պրոցեսում։

Նման որոշում կայացվել է Հայաստանից։ Չնայած դրան, Արցախի հերոսները շարունակում են իրենց պայքարը եւ անգամ համախմբման ու կռվելու կոչեր հնչեցնում։ Երեկ Վիտալի Բալասանյանը հանդես եկավ կոչով՝ «Վտանգված է մեր պետությունն ու պետականությունը, մեր հայրենիքը, Արցախն ու հայությունը, այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լույս չի լինելու
5 Դեկտեմբերի 2020, 10:12 Լույս չի լինելու
Աստղագուշակ. դեկտեմբերի 5
5 Դեկտեմբերի 2020, 09:23 Աստղագուշակ. դեկտեմբերի 5
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica