close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պուտինը և Էրդողանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Թուրքիայի մասնակցության հարց չեն քննարկել. Պեսկով

Արցախ

28 Հոկտեմբերի 2020, 17:05
 Պուտինը և Էրդողանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Թուրքիայի մասնակցության հարց չեն քննարկել. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախօրեին ՌԴ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Թուրքիայի մասնակցության հարց չի քննարկվել:

Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ Պեսկովն ընդգծել է, որ միայն հակամարտող կողմերը կարող են համաձայնություն տալ բանակցություններին այս կամ այն երկրի մասնակցությանը:

Նա նաև նշել է, որ, չնայած ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությանը, մարտերը ԼՂ-ում շարունակվում են, ինչը ցավ և անհանգստություն է առաջացնում: Նա ընդգծել է, որ կայուն հրադադար չկա:

Թուրքական կողմի նախաձեռնությամբ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 27-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: «Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը: Ռուսական կողմը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքից ահաբեկիչների ավելի մասշտաբային ներգրավման կապակցությամբ»,- նշված էր Կրեմլի մամուլի ծառայության տարածած  հաղորդագրության մեջ:

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության հետ շփումների եւ հրադադարի շուտափույթ ձեռք բերման եւ ճգնաժամի ապաէսկալացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին:

Ճանաչենք մեր հերոսներին
25 Նոյեմբերի 2020, 15:08 Ճանաչենք մեր հերոսներին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica