close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում որոշել են վերանորոգել Այվալըքի հունական Սուրբ Երրորդություն եկեղեցին և այն վերածել թանգարանի

Տարածաշրջան

28 Հոկտեմբերի 2020, 17:28
 Թուրքիայում որոշել են վերանորոգել Այվալըքի հունական Սուրբ Երրորդություն եկեղեցին և այն վերածել թանգարանի

Թուրքիայում որոշել են վերանորոգել Բալըքեսիր նահանգի Այվալըք քաղաքում 174 տարի առաջ կառուցված, բնակչության փոխանակման մասին թուրք-հունական համաձայնագրից հետո մզկիթի վերածված, որոշ ժամանակ էլ որպես ծխախոտի պահեստ օգտագործված Սուրբ Երրոդություն (Այա Տրիադա) հունական եկեղեցին։ Եկեղեցու վերականգնման նախագիծը հաստատվել է Բալըքեսիրի Մշակութային հարստությունների պահպանման շրջանային խորհրդի կողմից։

Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։

Աղբյուրի համաձայն՝ Այվալըքի քաղաքապետարանի կողմից եկեղեցու վերանորոգումից հետո քրիստոնեական սրբավայրը կվերածվի թանգարանի։ Այվալըքի քաղաքապետ Մեսութ Էրգինը լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում հույս է հայտնել, թե երբ եկեղեցին վերականգնվի և վերաբացվի որպես թանգարան, այստեղ կզարգանա զբոսաշրջությունը։

Այվալըքի քաղաքապետը նաև հավելել է․ «Սուրբ Երրորդություն եկեղեցու վերանորոգման նախագիծը հաստատվել է։ Երբ այս կառույցը վերականգնվի, այն որպես թանգարան շատ մեծ ներդրում կունենա Այվալըքի մշակութային կյանքում և զբոսաշրջության մեջ»։

Շեշտենք, որ թուրքական իշխանությունները քրիստոնեական և այլ՝ ոչ մահմեդական բոլոր սրբավայրերը, եթե անգամ վերանորոգում են, ապա, որպես կանոն, դրանք վերածում են թանգարանի կամ ուրիշ մշակութային կենտրոնի՝ այդ կերպ փորձելով մոռացության մատնել տվյալ վայրերի իրական տերերի մասին նյութական հիշողությունը։

https://www.sozcu.com.tr/hayatim/kultur-sanat-haberleri/aya-triada-kilisesi-restore-edilecek/ 

Մելինե Անումյան

Akunq.net

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica