close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Իդլիբում ընդդիմության ճամբարի վրա հարձակման մեջ

Տարածաշրջան

28 Հոկտեմբերի 2020, 16:57
 Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Իդլիբում ընդդիմության ճամբարի վրա հարձակման մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը «հարձակվել» է սիրիական Իդլիբում գտնվող ընդդիմության ուսումնական ճամբարի վրա. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Իդլիբի շրջանում տեղակայված՝ ընդդիմության ուսումնական ճամբարի վրա ռուսական հարձակումը վկայում է այնտեղ կայուն խաղաղության և հանգստության ցանկության բացակայության մասին»,- ասել է Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ սիրիական «Ալ Վաթան» թերթը, վկայակոչելով Իդլիբի առողջապահության նախարարության աղբյուրները, հաղորդել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում ահաբեկչական խմբավորման ուսումնական ճամբարին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից ավիահարվածի արդյունքում ավելի քան 40 գրոհային է սպանվել և առնվազն 60-ը՝ վիրավորվել:

Արդեն նշել ենք նաև, որ, բացի այս ճամբարների վրա հարձակումներից, ՌԴ ՕՏՈՒ–ն 2 օր առաջ ոչնչացրել էր նաև Թուրքիայի աջակցությունը վայելող «Ֆայլաք ալ Շամ» խմբավորման շտաբը, որը զբաղվում է վարձկանների հավաքագրմամբ։

Ճանաչենք մեր հերոսներին
25 Նոյեմբերի 2020, 15:08 Ճանաչենք մեր հերոսներին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica