close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը հայտարարել է, թե Պուտինին առաջարկել է միասին մասնակցել Արցախյան հակամարտության կարգավորմանը. Կրեմլը հերքում է

Արցախ

28 Հոկտեմբերի 2020, 15:40
 Էրդողանը հայտարարել է, թե Պուտինին առաջարկել է  միասին մասնակցել Արցախյան հակամարտության կարգավորմանը. Կրեմլը հերքում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե նախորդ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի ղեկավարին հրավիրել է համատեղ մասնակցել ղարաբաղյան ճգնաժամի կարգավորմանը. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք Պուտինի հետ քննարկեցինք Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները: Մենք ասացինք՝ եկեք Կովկաս, լուծեք այս հարցը: Եթե ցանկանում եք, միասին լուծենք։ Դուք զրուցեք ձեր գործընկերոջ, մենք՝ մեր գործընկերոջ հետ։ Թող մեր ԱԳՆ ղեկավարները և ուրիշները նույնպես խոսեն։ Կարևորը հասկանալն է՝ կլուծե՞նք այս հարցը, թե՞ոչ։ Մենք ակեղծ ենք։ Եկեք սա ավարտենք արդեն: Մենք անկեղծ ենք: Եվ ես հավատում եմ, որ դուք նույնպես անկեղծ եք»,- ասել է Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ:

«Նրանք մեզ ասում են՝ դուք Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալներ եք ուղարկում Ադրբեջան: Ես հարգարժան նախագահ Պուտինին ասացի՝ այժմ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության մոտ 2 հազար անդամներ կռվում են Հայաստանի կողմում, նրանց ից յուրաքանչյուրը վճարվում է 600 դոլար: Նա պատասխանեց, որ այդ մասին ոչինչ չգիտի: Ես նրան ասացի այդ մասին»,- հավելել է Էրդողանը:

Նշենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի քննարկվել Թուրքիայի մասնակցությունը բանակցային գործընթացին։

Սպասվում է մառախուղ
1 Դեկտեմբերի 2020, 17:56 Սպասվում է մառախուղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica