close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժողովուրդն ուրիշ ի՞նչ պիտի աներ, որ բավարար չափով «թասիբ» ունենար. Սրապիոնյան

Քաղաքական

28 Հոկտեմբերի 2020, 14:48
 Ժողովուրդն ուրիշ ի՞նչ պիտի աներ, որ բավարար չափով «թասիբ» ունենար. Սրապիոնյան

Բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Դարձյալ ստիպված եմ գրում։ Եվ չեմ խոսելու հայտնի «լայվի» մասին։ Այդ մասին ամենատարբեր մոտեցումներով համացանցում քննարկումներ են տեղի ունենում։ Ուզում եմ ուղղակի հասկանալ՝ ժողովուրդն այս աննախադեպ պատերազմում անում է անկարելին՝ Հայրենիքի զոհասեղանին դնելով անգնահատելին՝ իր ու իր զավակի կյանքը, իր արյունը։ Տալիս է անտրտունջ, լուռ ցավով, ատամները սեղմած, նաև ապավինելով «Մահ իմացեալ անմահութիւն է» իր հազարամյա ԱԶԳԱՅԻՆ ու քննություն բռնած կենսափիլիսոփայությանը։ Մյուս, ավելի պակաս նշանակության զոհողությունների մասին՝ գումար, առաջին անհրաժեշտության ապրանքներ և այլն, չեմ ասում։ Դա շատ ակնհայտ է, ինչպես նաև Մարտնչող Ոգին է աներկբայելի։ Չէ, իսկապե՛ս, ուրիշ ի՞նչ պիտի դեռ տա իր Հայրենիքին Հայ Մարդը, որ դեռ չի տվել։

Հարցս քաղաքական ենթատեքստ չունի, և իսկապես ուզում եմ հասկանալ՝ կա՞ արդյոք այս մոլորակի վրա մի այլ ժողովուրդ, որ կարող է իր երկրին ավելին տալ, քան տալիս է մեր Ժողովուրդը»։
 
Սպասվում է մառախուղ
1 Դեկտեմբերի 2020, 17:56 Սպասվում է մառախուղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica