close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում շարունակվում է պատմական հուշարձանների հանդեպ անփույթ վերաբերմունքը․ այս անգամ տուժել է Կապադովկիայի «Փերիների օջախներ» հովիտը

Տարածաշրջան

28 Հոկտեմբերի 2020, 17:38
 Թուրքիայում շարունակվում է պատմական հուշարձանների հանդեպ անփույթ վերաբերմունքը․ այս անգամ տուժել է Կապադովկիայի «Փերիների օջախներ» հովիտը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Կապադովկիայի Չավուշին գյուղում, որը հայտնի է «Փերիների օջախներով» (բնականորեն առաջացած քարե կույտեր, որոնք մարդիկ օգտագործել են որպես կացարաններ) ու ստորգետնյա եկեղեցիներով, և համարվում է հնագիտական առաջին կարգի պահպանվող տարածք, սկսել են ջրամբար կառուցել։ Պարզվել է, որ շինարարական մեքենաներով մտել են և վնաս պատճառել շրջանի բնական պատմական հուշարձաններին։

Ըստ Թամեր Արդա Էրշինի՝ Նևշեհիրի շրջանային հատուկ գրասենյակը Ավանոս գավառում գտնվող Չավուշին գյուղում, որտեղ գտնվում է «Փերիների օջախներ» հովիտը, սկսել է ջրամբարի կառուցման և ճանապարհի ընդարձակման աշխատանքները։ Չավուշին գյուղում ընթացող այդ աշխատանքների մասին Շրջանային հատուկ գրասենյակի կայքէջում նշված է․ «Մեր վարչության ջրերի և ջրանցքների ծառայությունների տնօրինության աշխատակիցները շարունակում են Ավանոսին կից Չավուշին գյուղում ջրամբարի կառուցման աշխատանքերը»։

Պատմական եկեղեցիների մոտակայքում

Շրջանը, որի պատմությունը հասնում է մինչև 5-րդ դար, հարուստ է ավերակներով, «Փերիների օջախներ» հովտով և եկեղեցիներով։ Այն հատուկ պահպանվող տարածք է, և տեղեկացնում են, որ մեկ մեխ անգամ չես կարողանա մեխել այնտեղ։ Սակայն տեղեկություններ կան, որ հռոմեական ժամանակաշրջանից մնացած եկեղեցիների մոտակայքում կատարված աշխատանքների ընթացքում վնասվել են պատմական բնական հուշարձաններ։

Այս վայրը, որտեղ գտնվում է նաև «Փերիների օջախներ» հովիտը, պահպանելու համար 2019 թ․ հիմնադրվել է Կապադովկիայի տարածքային տնօրինությունը, և Նևշեհիրի քաղաքապետն էլ նշանակվել է «տարածքային ղեկավար»։ Տարածքային տնօրինության պարտականությունների շրջանակներում է պատմական և բնական հուշարձանների պահպանությունը։

Կապադովկիայի շրջանի պատմական և մշակութային արժեքների գաղափարական/գեոմորֆոլոգիական վիճակի և բնական հուշարձանների պահպանության դեմ  իրականացված քայլերի դեպքում սահմանվել է վարչական տուգանք՝ 50 հազար լիրայից մինչև 200 հազար լիրայի չափով։ Իսկ այդ շրջանում չգտնվող, սակայն Կապադովկիայի ներկա տեսքը վնասող քայլերի դեպքում նախատեսված է 500 լիրայից մինչև 5 հազար լիրայի չափով վարչական տուգանք։

Նախկինում հյուրանոց է քանդվել

Նախկինում «Փերիների օջախներ» հովիտը կրկին օրակարգ էր բերվել Գյորեմեում հյուրանոց կառուցելու հարցի շրջանակներում։ Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը սկսել է գործել ընդդեմ անօրինական հյուրանոցի կառուցման, աշխատանքերը դադարեցվել են, հյուրանոցն էլ քանդվել է։ Ճարտարապետների միության Անկարայի բաժնի տնօրեն Թեզջան Քարաքաշ Ջանդան ասաց․ «Զբոսաշրջային կենտրոն Գյորեմեին էր հանձնվել վարձակալությամբ։ Հայցադիմում ներկայացրեցինք աշխատանքները թույլատրած Գյորեմեի քաղաքապետարանի, Նևշեհիրի բնական հարստությունների պահպանման գրասենյակի անդամների դեմ։ Նախատեսվում է 2-5 բանտարկություն»։

Ժողովրդահանրապետական կուսակցության Նևշեհիրի շրջանի ղեկավար Քամիլ Գյուլմեզը հայտնեց․ «Ճանապարհ բացելու համար տոննաներով հող են կուտակել այստեղ, առաջիկայում այդ հողերը հեղեղների և անձրևաջրերի ժամանակ ամբողջությամբ կլցնեն հովիտը։ Այդ հովտում գտնվող հիասքանչ «Փերիների օջախները» կվերանան»։

 Պատմական գյուղը

Չավուշինում առաջին բնակավայրերը շատ հին ժամանակներում են հիմնադրվել։ Գյուղի պատմությունն սկսվել է մ․ թ․ 56 թ․, երբ քրիստոնեությունը տարածվում էր այս շրջանում։ Կապադովկիայում գտնվող Չավուշին գյուղի պատմական կառույցները կանգուն են հռոմեական ժամանակաշրջանից։ Այդ հովիտներում են գտնվում գյուղի մուտքի մոտ վեր խոյացող լանջին կառուցված Չավուշին եկեղեցին, Երեք խաչ եկեղեցին, 7-րդ դարի մանրանկարներ, Սուրբ Հովհաննես, Սուրբ խաչ, Սուրբ Աստվածածին, Սյունի եկեղեցիները, Ջեմալների, Գըդըների, Թաքնված (Saklı Kilise), Սուրբ Թեոդորոս (Üzümlü Kilise), Սուրբ Պողոս եկեղեցիները և նման տասնյակ փոքր մատուռներ ու վանքեր։

https://www.gazeteduvar.com.tr/peribacalarina-is-makineleriyle-girip-dogal-yapilara-zarar-verdiler-haber-1502524

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net

Աստղագուշակ․ դեկտեմբերի 4
4 Դեկտեմբերի 2020, 09:07 Աստղագուշակ․ դեկտեմբերի 4
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica