close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արզականի Սուրբ Ստեփանոս մատուռը

Մշակույթ

27 Հոկտեմբերի 2020, 18:28
 Արզականի  Սուրբ Ստեփանոս մատուռը

Արզական գյուղում  պատմամշակույթային արժեքները շատ-շատ են և դրանք թվագրվում են տարբեր ժմանակներով: Դրանցից մեկն էլ  Սուրբ Ստեփանոս մատուռն է, որ գտնվում է Արզականը շրջապատող Ծաղկունյաց լեռնաշթայի  լանջերին: Մատուռը և նրա հարակից տարածքը լի են քարամշակության  միջնադարյան արվեստը բնութագրող   խաչքարերի, սրբատաշ  քարերի, տապանաքարերի եզակի նմուշներով:

 

Այդ  նմուշներից  բացառիկը հայկական հավերժության (սվաստիկայի) նշանի այս քանդակն է, որը ինչպես հայտնի է քարամշակության  միջնադարյան արվեստը բնորոշող երևույթ է:  Արզականցիների համար այս քանդակը  առանձնահատուկ նշանակություն ունի և դրա հետ կապված պատմությունը բավականին հետաքրքիր  է:

Ինչպես գիտենք բաղարջը հացի մի տեսակ է, որը պատրաստվում է ջրաղացի պատերի վրա հավաքված ալյուրից, որը  սովորաբար պատաալյուր են անվանում, այն սովորական ալյուրից տարբերվում է նրանով, որ ջրաղացի պատերին սովորաբար հավաքվել է ալյուրի մանր զանգվածը: Հենց այդ զանգվածը հավաքելով` պատրաստել են հացի այդ տեսակը, որն անվանում են բաղարջ: Այն առանձնանում է իր յուրահատուկ համով:

Արզականցիները սովորաբար բաղարջի խմորը հուցում էին կաթով և  բոլոր տներում առ այսօր սովորույթ կա թխվող բաղարջի վրա պատկերել  հենց Սուրբ Ստեփանոս մատուռի արևմտյան ճակատին պատկերված հավերժության  նշանը:

Այս իրողությունը փաստում է, որ Սուրբ Ստեփանոսը արզականցիների համար բացառիկ նշանակություն ունեցող սրբավայր է: Հաճախակի են դեպքերը, երբ բանակ զորակոչվող երիտասարադները բարձրանում են այս մատուռ`  նրա աստվածային օրհնությունն ու զորությունը ստանալու:

Մատուռի տարածքում գտնվող այս  քարերից  յուրաքանչյուրը  քարամշակության միջնադարյան արվեստի բացառիկ նմուշներ են, որոնք բնութագրում են  թե' վաղ, թե' զարգացած, թե' ուշ միջնադարյան քարամշակության արվեստը: Ըստ էության սրանցից յուրաքնչյուրը միջնադարյան եկեղեցիների կառուցվածքային նմուշներ են, որոնք  հետագայում գյուղի բնակիչները   հավաքել և դրանցից կառուցել են Սուրբ Ստեփանոս մատուռը, որի կառուցման թվականաը այս պահին թերևս անհայտ է:

 

Այդ բոլորի մեջ սակայն առանձննում է այս խաչքարը, այն պտրաստված է  Հայաստանում հազվդեպ հանդիպող սպիտակ որձաքրից: Այն համարվում է ծազկած խաչքար, որը բնարաշ էր 12-13-րդ դարերի խաչքարային արվեստին: Խաչքարի եզրերը զարդարված են հհելունագործ զարդանախշի պատկերներով: Խաչի եզրերից բացվում են ծաղկի թերթիկներ,  նրա գագաթին նռան երկու ճյուղեր են, որոնցից կախված են նռան պտուղները: Խաչի ներքևից բացված են արմավենու թփեր, որոնք բարձրանում և գրեթե հասնում են խաչի թևերին: Խաչքարի ամենաներքևում էլ պատկերված է հավերժության  հայկական  տարբերանշանը:

Այս խաչքարի յուրհատկությունը տարածքի բոլոր խաչքարերի համեմատությամբ կայանում է նրանում, որ այն ունի սրածայր գագաթ:

Մատուռի ներսը ևս հարուստ է միջնադարյան արվեստին  բնորոշ  նմուշներով, որոնցից  առանձնանում է մեսրոպատառ այս արձանագրությունը, որը ցավոք վնասված է, և քարի վրայի գրվածքի բովադակությունը գրեթե անհասկանալի է:

Ստորև բերվող ֆոտոշարքը ներկայացնում է մատուռի ներսը

 

Մհեր Համբարձումյան

ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Զալիբեկ  Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի  հասարակագիտության ուսուցիչ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica