close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բարձր պարգևներ՝ հրետանու կրակով թշնամու մեծաթիվ կենդանի ուժ և զրահատեխնիկա ոչնչացնելու համար

Արցախ

27 Հոկտեմբերի 2020, 15:08
 Բարձր պարգևներ՝ հրետանու կրակով թշնամու մեծաթիվ կենդանի ուժ և զրահատեխնիկա ոչնչացնելու համար

Հրետանու կրակով մեծաթիվ թշնամական կենդանի ուժ և զրահատեխնիկա ոչնչացնելու համար պետական բարձր պարգևների են ներկայացվել փոխգնդապետ Արման Աշոտի Հակոբյանը /«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան/, կապիտան Գեորգի Արտավազդի Արշակյանը /«Մարտական ծառայություն» մեդալ/, կապիտան Հունան Հովհաննեսի Հակոբյանը /«Արիության համար» մեդալ/, կապիտան Գևորգ Արմենի Գասպարյանը /«Արիության համար» մեդալ/, մայոր Էդգար Ներսեսի Կանդայանը /«Արիության համար» մեդալ/, ավագ լեյտենանտ Նայիրի Մհերի Մկրտչյանը /«Մարտական ծառայություն» մեդալ/, մայոր Աշոտ Ռուբենի Մուսայելյանը, լեյտենանտ Թելման Գերասիմի Մխիթարյանը, մայոր Անդրանիկ Լևոնի Պիլիպոսյանը, մայոր Սեդրակ Աշոտի Մադաթյանը, կապիտան Վահե Գագիկի Գյուլզատյանը, ավագ լեյտենանտ Աղվան Գառնիկի Մովսիսյանը /<<Արիության համար>> մեդալներ/, փոխգնդապետ Մհեր Արմոյի Շամիրյանը /«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան/, փոխգնդապետ Մհեր Ռոմիկի Ղուկասյանը /«Արիության համար» մեդալ/:

Շարքային Կարեն Արսենի Առաքելյանը «Մարտական ծառայություն» մեդալի կարժանանա թշնամական 2 ԱԹՍ ոչնչացնելու համար: Սերժանտ Գոռ Տիգրանի Սահակյանը «Արիության համար» մեդալ կստանա հակառակորդի 1 տանկ խոցելու համար:

Շարքային Գևորգ Մերուժանի Օհանյանը «Մարտական ծառայություն» մեդալի է ներկայացվել հակառակորդի 1 Ուրալ՝ իր անձնակազմով հօդս ցնդեցնելու համար: Նույն տիպի պետական պարգևների են ներկայացվել կապիտան Մխիթար Արթուրի Օհանյանը՝ հակառակորդի շարասյուն ոչնչացնելու, կապիտան Արման Ռաֆիկի Ավետիսյանը՝ թշնամու 2 Կամազ խոցելու և կրտսեր սերժանտ Արման Արթուրի Քոչարյանը՝ նույնպես թշնամական ուժերի շարասյուն ոչնչացնելու համար:

Բուժծառայության լեյտենանտ Դավիթ Սամվելի Չիթչյանը հակառակորդի կրակի տակից սուրս է բերել մեր վիրավոր զինծառայողներին, տեղափոխել թիկունք և ցուցաբերել 1-ին բուժօգնություն: Ներկայացված է «Արիության համար» մեդալի: Նույն տիպի մեդալ կստանա նաև վարորդ, շարքային-պայմանագրային Մերուժան Ստեփանի Բեգլարյանը՝ նշված գործողությանը գործուն մասնակցություն ունենալու համար:

Թշնամական հրետակոծության գոտուց 16 վիրավորների դուրս բերելու և բուժօգնություն ցուցաբերելու համար «Արիության համար» մեդալի է ներկայացվել նաև ենթասպա Արցախ Արթուրի Բարսեղյանը:

Սերժանտ-պայմանագրային Մեխակ Բենիկի Սաֆարյանը վիրավոր վիճակում կարողացել է հակառակորդի կրակի տակից դուրս բերել 50 և ավելի վիրավորներ՝ տարբեր զորամասերից և ցուցաբերել 1-ին բուժօգնություն: Ընդ որում այդ պահին շտապօգնության մեքենան եղել է խոցված՝ առանց անվադողերի: Ներկայացվել է «Արիության համար» մեդալի:

Փառք մեր հերոսներին, ովքեր հերոսանում են ճակատային գծի բոլոր հատվածներում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica