close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կմեռնեմ, բայց իմ հողից չեմ հեռանա․ Մադլեն Ասրյան

Մշակույթ

27 Հոկտեմբերի 2020, 14:06
 Կմեռնեմ, բայց իմ հողից չեմ հեռանա․ Մադլեն Ասրյան

Շուն թուրքը  100 տարի առաջ ցեղասպանություն արեց՝ հերիք չէր, հիմա էլ նորից են ուզում ցեղասպանություն անել։ Սա վերջին պատերազմն է, մենք պետք է հաղթենք. Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով մեկ ամիս Արցախում ընթացող  պատերազմին, ասում է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի, «Ակունք» ազգագրական համույթի անդամ, Արցախի այա Մադլեն Ասրյանը։

«Բաքուն, Սումգայիթը, նավթի հանքերը հայերն են կառուցել, բավական չէ՞, ի՞նչ են ուզում մեզանից այդ շուն թուրքերը, այդ վայրի ցեղերը, որոնք ընդամենը ադրբեջանցի են, ազգ էլ չեն կոչվում։ Իմ հայրն ավելի տարիքով է, քան իրենց պետությունը։ Մեխանիկորեն ստեղծված այդ պետությունն ինքն իրեն հռչակում է հին ազգ, հին պետություն։ Այդ ագրեսոր շները չեն թողնում, որ մեր հայ ազգը, մեր Արցախ աշխարհը հանգիստ ապրի։ Ոչ ոք, մինչեւ վերջին մարդն էլ չի գնալու Արցախից։ Ինքս ծնունդով Արցախից եմ, ապրել և ապրում եմ այնտեղ, ես իմ հողից ո՞ւր գնամ։ Կմեռնեմ այնտեղ, բայց իմ հողից չեմ հեռանա։ Այդ կեղտոտ ագրեսորները միայն ուզում են ուրիշի հողերը գրավել, բայց Հայաստանն իրենց կոկորդին է կանգնելու»,- ասում է  վաստակավոր արտիստն ու զարմանքով վրա բերում. «Ինձ համար զարմանալի չեն ադրբեջանցիների քայլերը, զարմանալի է ողջ աշխարհի անտարբերությունն ու լռությունը։ Մի՞թե նրանց մեջ կիրթ մարդիկ չկան։ Չե՞ն տեսնում, որ իրենք ագրեսոր են, որ վարձկաններին բերել են ու ուզում են մի ամբողջ ժողովրդի տեղահան անել, տիրանալ հայկական հողին, որտեղ հայերը ապրել և ապրում են դարերով»։

Տիկին Մադլենը ցավ է ապրում թշնամու ձեռքով օրեցօր ավերվող Ստեփանակերտի ու Շուշիի եկեղեցին, մշակույթի տներն ու շենք շինությունները տեսնելով: «Տեսնում եմ, թե ինչպես են ավերում,՝ արտասվում եմ»,- ասում է նա, ապա, դիմելով գերտերությունների ղեկավարներին, հորդորում է գիտակցել, որ վաղն այդ ագրեսորներն իրենց դռանն էլ են չոքելու. «Քրիստոնյա երկրներ կոչվածնե՛ր, մուսուլմանները ձեր դուռն էլ են հասնելու, այդ ժամանակ ի՞նչ եք անելու, ինչո՞ւ չեք պաշտպանում քրիստոնյա հայ ազգին, որ երիտասարդները, ժողովուրդը չկոտորվի։ Այսքան զոհերի համար ովքե՞ր են պատասխան տալու։ Ես իրենց ցավը տանեմ, խոնարհվում եմ առյուծածին մայրերի առջև: Ադրբեջանցի՛ մայրեր, չե՞ք գիտակցում, որ սա ձեր հողը չէ, ա՛յ անգրագետներ, ուրիշի հողին տիրանալու համար ինչո՞ւ եք ձեր երեխաներին ուղարկում «մսաղաց»՝ մեռնելու»։

Թիկունքին համախմբելու համար Արցախի այան դիմում է գուսան Հայկազունի «Հայեր, միացեք» երգի բառերով, իսկ առաջնագծում կանգնած զինվորներին թիկունքի ամրությունը ցույց տալու և նրանց մարտական ոգին չթուլանալու համար Մովսես Յախշունցու «Արցախին» երգի բառերով՝ մի ձեռքին քար ու շաղախ է, մի ձեռքին զենք ու զրահ․․․ Նա շեշտում է՝ երգեր շատ կան, վստահ է՝ շուտով հաղթական կատարումները հնչեցնելու է ազատ Արցախում։

«Շուշին իմ պապական քաղաքն է, 1880-ական թվականներից իմ Ասատուր պապը տեղափոխվել է Գանձասար։ Ի հեճուկս ագրեսորների՝ Շուշին էլ է հայկական, Ստեփանակերտն էլ, ամբողջ առանաց աշխարհն էլ, որտեղ ադրբեջանցի ու թուրք ընդհանրապես գոյություն չի ունեցել»,- թշնամու համար փոքրիկ պատմական էքսկուրս անցկացնելուց հետո Արցախի այան հեգնելով հավելում է․ «Չգիտեն էլ իրենց ծագումնաբանությունը»։ 

Ըստ Մադլեն Ասրյանի՝ սա մեր վերջին պատերազմն է լինելու, որը մենք հաղթելու ենք. «Արդեն բավական է, որքան զինադադար է լինում, ու հետաձգում ենք, թշնամու ախորժակն ավելի է մեծանում։ Պետք է մեր Ատրպատականը հետ վերցնենք ու վերջ տանք այս պատերազմին։ Պիտի հասնենք Բաքու, իրոք այնտեղ թեյ էլ խմենք, ինչո՞ւ ոչ, Բաքվի ծովափին էլ պիտի մեր հաղթական պարը պարենք»։

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica