close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կենսաթոշակի նշանակման, վերահաշվարկի կամ թաղման նպաստի համար Արցախից տեղափոխվածները կարող են դիմել նաև ՀՀ-ում

Արցախ

27 Հոկտեմբերի 2020, 16:47
 Կենսաթոշակի նշանակման, վերահաշվարկի կամ թաղման նպաստի համար Արցախից տեղափոխվածները կարող են դիմել նաև ՀՀ-ում

Կարևորելով պատերազմական իրավիճակում բնակչության սոցիալական խնդիրների լուծման ահրաժեշտությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության համագործակցության շրջանակներում՝ 2020 թ. հոկտեմբերի 27-ից կկազմակերպվի Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչների կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման, դադարեցված կենսաթոշակների վերսկսման, ինչպես նաև՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում՝ թաղման նպաստի նշանակման գործընթացը։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 114 թեժ գծի կամ  060-654-089, 097-24-64-75 հեռախոսահամարներով։

 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica