close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանի ԱԳՆ ղեկավարը Հարավային Կովկասն անվանել է աշխարհի ամենաուժեղ տարածաշրջան և առաջարկել Թբիլիսին դարձնել ԼՂ բանակցությունների հարթակ

Տարածաշրջան

27 Հոկտեմբերի 2020, 12:25
 Վրաստանի ԱԳՆ ղեկավարը Հարավային Կովկասն անվանել է աշխարհի ամենաուժեղ տարածաշրջան և առաջարկել Թբիլիսին դարձնել ԼՂ բանակցությունների հարթակ

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին Հարավային Կովկասն անվանել է աշխարհի ամենաուժեղ տարածաշրջան և առաջարկել Թբիլիսին դարձնել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների հարթակ: Ըստ Վրաստանի Հանրային հեռուստատեսության՝ արտգործնախարարը նման հայտարարություն է արել, երբ ելույթ է ունեցել Թբիլիսիում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական արշավի շրջանակներում անցկացվող միջոցառման ժամանակ:

«Աշխարհում Հարավային Կովկասից ուժեղը չկա՝ ո՛չ տնտեսապես, ո՛չ ռեսուրսների և աշխարհաքաղաքական նշանակության առումով: Եթե Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատվի, բոլորը կշահեն՝ տարածաշրջանը և տարածաշրջանից դուրս գտնվող բոլոր խոշոր պետությունները»,- ասել է Զալկալիանին:

Նա նշել է, որ Թբիլիսին պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Բաքվի և Երևանի բանակցություններում: Զալկալիանին նաև շեշտել է, որ Վրաստանը միշտ էլ բարեկամական հարաբերություններ է պահպանում Հայաստանի ու Ադրբեջանի հետ:

Հայաստանը՝ անտիրապետելին
28 Նոյեմբերի 2020, 11:06 Հայաստանը՝ անտիրապետելին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica