close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ նիստի օրակարգում ընդգրկված են այն հարցերը, որոնք առնչվում են պատերազմին. մնացածը հետաձգվում է. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

27 Հոկտեմբերի 2020, 10:52
 ԱԺ նիստի օրակարգում ընդգրկված են այն հարցերը, որոնք առնչվում են պատերազմին. մնացածը հետաձգվում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ-ում պետք է մեկնարկեր հերթական քառօրյան։ Ըստ կանոնակարգի՝ քառօրյայի օրակարգը նախ հաստատվում է ԱԺ խորհրդի նիստում։ Այն նշանակված էր երեկ՝ ժամը 16։00-ին, սակայն ԱԺ-ից տեղեկացրին, որ քվորումի բացակայության պատճառով նիստը չի կայացել։

Պատգամավորներից շատերը մեկնել են ռազմաճակատ, բացի այդ՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքը եւս մուտք է գործել խորհրդարան, կան պատգամավորներ, որոնք վարակվել են ու բուժում են ստանում, ինչի պատճառով էլ խորհրդարան չեն ներկայանում:

ԱԺ-ից մեզ հայտնեցին, որ ամեն ինչ կանեն, որ այսօր քառօրյան կայանա։ Ի դեպ, խորհրդի նիստի օրակարգից պարզ էր դառնում, որ Հայաստանում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված, օրակարգում ընդգրկված են այն հարցերը, որոնք առնչվում են պատերազմին, ինչպես նաեւ վարկային համաձայնագրեր, որոնք պետք է վավերացվեն ԱԺ-ի կողմից։

Փոխարենը վճռաբեկ դատարանի նախագահի եւ անդամների ընտրության հարցերն օրակարգում տեղ չէին գտել։ Նշենք, որ խորհրդի նիստի օրակարգում էր նաեւ 2021 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկումների հարցը, նախատեսվում էր քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում կազմակերպել նոյեմբերի 2-ից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica