close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը «փորձագետներ» ու «բլոգերներ» է վարձում նաեւ արտերկրում. բացահայտում. «Փաստ»

Մամուլի տեսություն

27 Հոկտեմբերի 2020, 10:32
 Ադրբեջանը «փորձագետներ» ու «բլոգերներ» է վարձում նաեւ արտերկրում. բացահայտում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջան անունով արհեստածին պետությունը միշտ էլ աչքի է ընկել ստով ու կեղծիքով՝ լինի դա չեղած պատմություն հորինելու, թե այլոց մշակութային արժեքները յուրացնելու գործում: Բնականաբար, ալիեւյան կլանը պատերազմական շրջանում էլ ջանք ու եռանդ չի խնայում ամեն ինչ գլխիվայր շրջված ներկայացնել թե՛ իր ժողովրդին, թե՛ միջազգային հանրությանը:

Տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները փորձում են տեղեկատվական հոսքերում իրենց օգտին հրապարակումներ անելու համար հատկապես բլոգերներ վարձել այլ երկրներում: Մասնավորաբար, օրերս eadaily.com-ը գրել էր, որ նման փորձեր արվում են Ուկրաինայում:

Ըստ լրատվամիջոցի, մեդիա փորձագետ Լարիսա Դրոզդովան «NewsOne» հեռուստաալիքի եթերում մանրամասներ է ներկայացրել այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը հավաքագրում տեղեկատվական բանակ: «Ուկրաինայից արդեն փորձագետներ են պատրաստվում, որ տեղափոխեն Ադրբեջան, որպեսզի լուսաբանեն իրադարձությունները Ադրբեջանի կողմից եւ զրպարտեն Հայաստանին», - ասել է մեդիա փորձագետը, ով նաեւ նշել է, որ Ալիեւի աշխատակազմը 5000-ական դոլար է խոստանում ամեն մի «փորձագետի»:

Նշվում են նաեւ մի քանի անուններ, որոնց դժվար է որեւէ բանի փորձագետ անվանել. նրանց խնդիրն է վարկաբեկել Հայաստանն ու Արցախը: Մեդիա փորձագետների կարծիքով, այսպիսի բացահայտումները շատ կարեւոր են, որպեսզի առաջին հերթին դյուրահավատ ընթերցողը չընկալի «խոսող գլուխներ»-ին որպես փորձագետներ եւ չապակողմնորոշվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստանը՝ անտիրապետելին
28 Նոյեմբերի 2020, 11:06 Հայաստանը՝ անտիրապետելին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica