close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս ամենը դառնում է և' անհասկանալի, և' անընդունելի. Ի. Սաղաթելյանը՝ Փաշինյանի տեսաուղերձի մասին

Քաղաքական

26 Հոկտեմբերի 2020, 22:55
 Այս ամենը դառնում է  և' անհասկանալի, և' անընդունելի. Ի. Սաղաթելյանը՝ Փաշինյանի տեսաուղերձի մասին
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է.
 
«Հիմա մենք մեր հասարակությանը նախապատրաստում ենք ցավոտ փոխզիջումների, թե՞ տրամադրում, կազմակերպում, ոգևորում և մղում ենք բաղձալի հաղթանակի։
 
Երբ զորքը ճակատում կռվում է, երբ հայտարարվում է համազգային զորահավաքի մասին, երբ զինկոմիսարիատներում հերթ կանգնելու կոչեր է հնչեցվում երկրի ղեկավարի կողմից և զուգահեռ խոսվում է կապիտուլյացիայի կամ դրան այլընտրանք ցավոտ փոխզիջման մասին, այս ամենը դառնում է և՛ անհասկանալի, և՛ անընդունելի։
 
Այս վճռորոշ պահին ի՞նչ իմաստ և նպատակ ունի խոսել ցավոտ փոխզիջումների մասին։
 
Ժողովրդի վարքագիծն այս օրերին հերոսական է՝ զինվորից մինչև գեներալ, կամավորից մինչև թիկունքում գտնվող քաղաքացի, սգացող ընտանիքներից մինչև բժիշկ և առաջնագծում հերոսացող երիտասարդ։
 
Անհրաժեշտ է հասկանալ բացթողումները, շտկել սխալները և կառավարման նոր որակ մտցնել ռազմաճակատում և թիկունքում։
 
Հիմա էլ կրկնում եմ պատերազմի առաջին օրից մեր կողմից հնչող կոչը՝ իրական համախմբումը և ողջ հայ ժողովրդի ներուժի արդյունավետ օգտագործումը կենսական անհրաժեշտություն է։ Չհաղթելու տարբերակ չունենք»։
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica