close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռազմական գործողություններում երեխաների ընդգրկվածության առումով որևէ դեպք չի արձանագրվել․ Արցախի ՄԻՊ

Արցախ

26 Հոկտեմբերի 2020, 22:48
 Ռազմական գործողություններում երեխաների ընդգրկվածության առումով որևէ դեպք չի արձանագրվել․ Արցախի ՄԻՊ

Առ այսօր որևէ դեպք չի արձանագրվել ռազմական գործողություններում երեխաների ընդգրկվածության առումով: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Հաղորդագրության մեջ մասնավորապես գրված է․                                                      

«Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը ուսումնասիրել է երեխաների մասնակցությամբ որոշ շահարկվող լուսանկարներ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, նկատելով սոցիալական ցանցերում երեխաների ընդգրկվածությամբ որոշ լուսանկարների վերաբերյալ շահարկումները և ընդգծելով երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը, ուսումնասիրություն է կատարել այդ լուսանկարների ծագման ու բովանդակության շուրջ:

Ուսումնասիրության արդյունքներով պարզվել են հետևյալ հանգամանքները՝

1. Լուսանկարներից մեկում երևացող աղջիկներին իրենց հայրիկներն ու այլ հարազատ ազատամարտիկներ ներկայացնում են ինքնաձիգներ: Լուսանկարի վերլուծությունից պարզ է դառնում, որ նրանք նույնիսկ ինքնաձիգ բռնելու հմտություններ չունեն, և անհեթեթ են ռազմական գործողություններին երեխաների մասնակցության վերաբերյալ պնդումները:

2. Մեկ այլ լուսանկարում երևացող տղա երեխան ակնհայտորեն պարզապես ծանոթանում է ինքնաձիգին, այն էլ՝ առանց պահեստատուփի: Այնուամենայնիվ, Պաշտպանը կասկածներ ունի տվյալ լուսանկարի ծագման հետ կապված, քանի որ այն գտնվել է միայն ադրբեջանական առցանց հարթակներում, և հնարավոր չէ ստուգել դրա ենթադրյալ հայկական աղբյուրը:

3. Երրորդ լուսանկարում երևացող տղան, որն արկեր է տեղափոխում, ըստ Պաշտպանի հավաքագրած տվյալների, 16 տարեկան է և այդ գործողությունը կատարում էր իր հայրիկի հետ միասին: Պետք է նշել, որ միջազգային իրավունքով արգելված է մինչև 15 տարեկան երեխաների մասնակցությունը ռազմական գործողություններին, և դա այն դեպքում, որ տվյալ անձը ուղիղ կերպով չէր ընդգրկվել ռազմական գործողությունների մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանը, կարևորելով պատերազմական գործողությունների ընթացքում երեխաների իրավունքների պատշաճ պաշտպանությունը, ընդգծում է, որ առ այսօր որևէ դեպք չի արձանագրվել ռազմական գործողություններում երեխաների ընդգրկվածության առումով: Այնուամենայնիվ, Պաշտպանը հորդորում է բոլորին զգուշավորություն ցուցաբերել զենքերի հետ մինչև 15 տարեկան երեխաների շփման հարցում»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica