close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հպարտ եմ, որ իր զավակին եմ լույս աշխարհ բերել. Արցախում զոհված Արշակի նորածին որդին դուրս գրվեց հիվանդանոցից

Հասարակություն

26 Հոկտեմբերի 2020, 20:43
 Հպարտ եմ, որ իր զավակին եմ լույս աշխարհ բերել. Արցախում զոհված Արշակի նորածին որդին դուրս գրվեց հիվանդանոցից

Երևանի Հանրապետական ծննդատնից այսօր՝ հոկտեմբերի 26–ին դուրս գրվեց Արցախի Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը ազատագրելիս զոհված ՀՅԴ ջոկատի կամավոր Արշակ Մելիքյանի երրորդ զավակը՝ Տիգրանը։ Կատարելով Արշակի ցանկությունը, նորածնին կոչել են պապիկի անունով։ Եղբորը դիմավորելու էին եկել Արշակի երկու դուստրերը՝ Արաքսը և Անահիտը։

«Հպարտ եմ, որ այսօր իր զավակին եմ լույս աշխարհ բերել։ Սպասում էր, որ պետք է տեսներ տղային, բայց...»,–NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արշակի կինը՝ Նարինեն։

Արշակի եղբայրը՝ Հարութ Մելիքյանն էլ հիվանդանոցից դուրս բերելով եղբորորդուն՝ խնդրեց Աստծուն, որ Տիգրանի ծնունդը հաղթանակի և խաղաղության խորհրդանիշ լինի։

Արշակ Մելիքյանը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից էր: ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի կազմում նա պատերազմի առաջին իսկ օրերին ընկերների հետ մեկնեց  առաջնագիծ, մասնակցեց Արցախի հյուսիսում գտնվող Վարագաթաղի (Լուլասազ) ռազմավարական կարևոր նշանակության բարձունքի պաշտպանությանը, որտեղ և հերոսաբար զոհվեց։

Հիշեցնենք՝ հակտեմբերի 7-ին Արցախի պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ  կոչվող բարձունքը:

Համաներո՞ւմ
24 Նոյեմբերի 2020, 20:12 Համաներո՞ւմ
ՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
24 Նոյեմբերի 2020, 17:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica