close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ռուսաստանն առավելագույնս իր ջանքերը գործադրում է և գործադրելու է Հարավային Կովկասում նետված մարտահրավերները զսպելու և համարժեք հակազդման քայլեր ձեռնարկելու համար»․ Կարեն Վերանյան

Քաղաքական

26 Հոկտեմբերի 2020, 20:35
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ռուսաստանն  առավելագույնս իր ջանքերը գործադրում է և գործադրելու է Հարավային Կովկասում նետված մարտահրավերները զսպելու  և համարժեք հակազդման քայլեր ձեռնարկելու համար»․ Կարեն Վերանյան

«Հորիզոն»-ի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը, գտնվելով հայրենիքում, հարցազրույց է անցկացրել Երևանի «Օրբելի» վերլուծակա-հետազոտական կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանի հետ։ Հարցազղրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

- Հարավային Կովկասի տարածաշրջանում միշտ ազդեցիկ ներկայություն է եղել Ռուսաստանը։ Արցախում այսօրվա հակամարտությունում իր որոշիչ դերը պետք է ունենա Մոսկվան։ Ո՞րն է Ռուսաստանի գործոնը այս հարցում։

-Իսկապես, Ռուսաստանի համար շատ կարևոր, սկզբունքային դեր ունի այն ամենն, ինչ տեղի  է ունենում այսօր թե՛ ռազմական գործողությությունների բերումով, թե՛ ռազմական գործողությունների համատեքստում տեղի ունեցող ռազմաքաղաքական անվտանգային գործընթացներով, որովհետև այդ ռազմաքաղաքական գործողությունները ենթադրում են նաև այլ գործընթացներ՝ շատ ավելի լայն՝ տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների համատեքստում։ Անշուշտ, Ռուսաստանի համար Հարավային Կովկասը կենսական նշանակության շահերի գոտի է և Ռուսաստանը չափազանց զգայուն է հարավկովկասյան գործընթացների նկատմամբ՝ առավել ևս, երբ Թուրքիան փորձում է ուղղակիորեն միջամտել այն գործընթացներին, որտեղ Ռուսաստանի շահերը բավական շոշափելի են  ընդգծված, այսինքն՝ առաջին հերթին մենք գործ ունենք Թուրքիա-Ռուսաստան դիմակայության հետ։ Բայց,  խնդիրը շավ շատ ավելի լայն է․ այստեղ ներգրավված են տարածաշրջանային, միջազգային առաջատար շահեր, և քանի այս գործընթացը և ռազմական գործողություններն ակտիվ փուլում են գտնվում, այդ շահերն է՛լ ավելի են խտանում․ սա լուրջ մարտահրավեր է Ռուսաստանի համար։

Հարավային Կովկասը անչափ կարևոր տարածաշրջան է Ռուսաստանի համար։ Ռուսաստանը հնարավորինս, առավելագույնս իր ջանքերը գործադրում է և գործադրելու է Հարավային Կովկասում նետված մարտահրավերները զսպելու  և համարժեք հակազդման քայլեր ձեռնարկելու համար։ Մենք տեսնում ենք, որ ռազմական գործողությունների առաջին իսկ օրվանից Ռուսաստանը քաղաքական-դիվանագիտական խորհրդակցությունների, քննարկումների տեսքով շատ ակտիվ ներգրավվեց այդ ամբողջ գործընթացում և փորձեց ռազմական գործողությունների տեմպը հնարավորինս թուլացնել՝ ընդհուպ մինչև դադարեցում և խնդիրը տեղափոխել քաղաքական  դաշտ․ սա պետք  է արձանագրել, սա շատ կարևոր է։

Ցավոք սրտի, Ադրբեջանը, դառնալով Էրդողանի փառասիրական հավակությունների, նեոօսմանական հավակնությունների համար գործիք և  ընդամենը մեխանիզմ, չկարողացավ քաղաքական ճանապարհով գնալ ընդառաջ ռուսական կողմին, և այն առաջարկությունները, նախաձեռնությունները,  որ Ռուսաստանը փորձում էր իրականացնել եռակողմ  ձևաչափով՝ Հայաստանի ու Ադրբեջանի ներգրավմամբ,  Ադրբեջանի, Ալիևի ձեռքով Թուրքիան  փորձեց ու շարունակում է փորձել տապալել։

Կարծում  եմ՝ Ռուսաստանի արձագանքը շատ հստակ էր, կոշտ այն պահից սկսած, երբ Թուրքիան  փորձեց միջամտել ու փոխել թե՛ բանակցային ձևաչափը, թե՛ քաղաքական իր  օրակարգը թելադրել․ այդ պահից սկսած՝ Ռուսաստանն անցավ  անվտանգային, պաշտպանական  գործառույթների կիրառմանը։ Հստակ հայտարարություններ հնչեցվեցին պաշտպանության նախարարի կողմից, մասնավորապես՝ խոսվում էր այն մասին, որ Թուրքիան, ըստ էության, Սիրիայից ու այլ երկրներից Ադրբեջան էր տեղափոխել  ահաբեկչական  խմբեր՝  Արցախի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Ակնհայտ էր՝ առանց որևէ ենթատեքստի կարող էինք հասկանալ, որ ուղերձը ուղղված էր Թուրքիային, և Շոյգուն հենց իր թուրք գործընկերոջն այդ մտահոգությունը հայտնեց։ Սա ուղիղ, հասցեական, թիրախային մտահոգություն է Ռուսաստանի անվտանգային պաշտպանական, քաղաքական բարձրաստիճան ղեկավարության շրջանում, և այդ մտահոգությունը խորացավ այն հարցի հետ կապված, որ ըստ էության, այդ ահաբեկչայան խմբերը Թուրքիայի անմիջական հովանու ներքո լուրջ սպառնալիքներ են ստեղծում ոչ միայն Հարավային Կովկասում՝ արցախյան ուղղությամբ, այլև ահաբեկիչները  ներթափանցեցին Հյուսիսային Կովկաս և դա Թուրքիայի բացահայտ ձեռագիրն է։ Սա, իհարկե, անընդունելի է Ռուսաստանի համար՝ հաշվի առնելով, թե ինչ իրավիճակ էր Հյուսիասային Կովկասում 90-ականներին։ Ու պատահական չէ, որ հստակ, անուղղակի կերպով Ռուսաստանը ներգրավվեց Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես Սիրիայում թուրքամետ ահաբեկչական խմբերի ոչնչացման, չեզոքացման, հակաահաբեկչական գործողություններում։ Հենց այդ ահաբեկչական որջից  է Թուրքիան տեղափոխում իր ահաբեկչական խմբերը տարբեր հակամարտության գոտիներ՝ Սիրայի այլ հատվածներ, Լիբիա և հիմա՝ Արցախյան  ուղղությամբ են նրանք գործում։ Ռուսաստանի արձագանքը շատ հստակ ու կոշտ է։ Ռուսաստանը չի հանդուրժելու ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության  ձևաչափի փոփոխության՝ Թուրքիայի փորձերը, այլև ընդհանրապես Թուրքիան, երբ փորձում է փոխել ընդհանրապես Հարավային Կովկասում ու Արցախյան ուղղության ամբողջ գործընթացների տրամաբանությունը թելադրել իր քաղաքական, ռազմական օրակարգը․ Ռուսաստանում դա անընդունելի է։

Հետաքրքիր դիտարկում կուզեի կատարել․  ռազմական գործողությունների առաջին իսկ օրերին Չավուշօղլուն՝ Թուրքիայի արտգործնախարարը, դիմեց Ռուսաստանի արտգործնախարար Լավրովին՝ առաջարկով, որ երկուստեք երկկողմ ձևափաչով խնդիրըը լուծեն, այսինքն՝ սա այն է, ինչ Թուրքիան փորձել է իրականացնել Սիրայում և Լիբիայում՝ Ռուսաստանի հետ դիմակայությունում։ Այնտեղ գնացին որոշակի կոնսենսուսի, փոխհամաձայնեցման՝ իրավիճակային որոշակի փուլում՝ իրավիճակից բխող գործընթացների տրամաբանությունից ելնելով, բայց ռուասական կողմը՝ ի դեմս Լավրովի, այս անգամ շատ հստակ ընդգծեց, որ ռուսական կողմը  դեմ է նման ձևաչափի ձևավորմանը․ ինչո՞ւ աշխատեղ Մերձավոր արևելքում այդ ձևաչափն ինչո՞ւ այստեղ չի աշխատում․ շատ պարզ ու հստակ պատճառով․ Ռուսաստանի համար  մի բան է Մերձավոր Արևելքը՝ Սիրիան կամ Հյուսիսային Աֆրիկան՝ ի դեմս Լիբիայի հակամարտության և լրիվ այլ տրամաբանության մեջ է հարավկովկասյան տարածաշրջանը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ուստի ակնհայտ էր, որ այդ կոշտ պատասխանը ենթադրում է նաև այլ քայլեր  կիրառական դաշտում, ինչպես Թուրքիայի կողմից, այնպես էլ Ռուսաստանի։ Թուրքիան շատ լավ հասկացավ, որ Ռուսաստանը չի գնալու Աստանայի ձևաչափի տեղայնացման տարբերակի տրամաբանությամբ, ինչը եղավ Սիրիայում։ Արդյունքում Թուրքիան սկսեց արդեն իր օրակարգը դիտարկել առանց Ռուսաստանի,  և հակադրությունն, ըստ էության, մեծացավ նրանց միջև։

Հիմա Ռուսաստանն, իր հերթին շատ լավ հասկանալով, որ Թուրքիայի առաջարկը տապալվում է և արդեն ինքը պետք է է՛լ ավելի պրագմատիկ առումով ռեալ-պոլիտիկի մեջ ներգրավվի, այլապես Թուրքիայի ու անձամբ Էրդողանի փառասիրական հավակնությունները՝ նեոօսնամական հավակնությունները կարող են լրջագույնս մարտահրավեր, սպառնալիք լինել ՌԴ-ի ոչ միայն սահմանային անվտանգությանն, այլև ամբողջ Հարավային ու Հյուսիային Կովկասների, տարածաշրջանային անվտանգության, կայունության պահպանման համար։

ՌԴ-ն ուղղակի այլընտրանք չունի, քան ակտիվ ներգրավվելը այս գործընթացներում ու մենք տեսնում ենք, որ  ՌԴ-ն՝ հատկապես վերջին երկու-երեք օրերի կտրվածքով շատ հստակ, թիրախային աջակցություն է ցուցաբերում հայկական կողմին, որովհետև, ըստ էության, Թուրքիան փորձում է տարածաշրջանում  փոխել ուժային հավասարակշռությունը, որը տարիներ շարունակ  կար։ Սա վտանգավոր գործընթաց է, այն է, ինչ տեսնում ենք  Սիրիայում տասնամյակներ և ավելի, այսինքն՝ այնտեղ   ցեղասպանության դրսևորումներ կան, պետականության քանդման  և ամբողջ տարաշաջրջանի ապակայութնացման միտումներ։

- Հոկտեմբերի 21-ին Իրանի արտգործնախարարի պաշտոնական խոսնակը հայտարարեց, որ ռազմական գործողությունները չպետք է արցախյան հակամարտության լուծման ուղի լինեն և անհրաժեշտ է այն լուծել բանակցությունների միջոցով։ Իրանի անմիջական հարևանությամբ ընթացող այս պատերազմը  ուղղակիորեն շաղկապված է նաև Իրանի քաղաքական այսօրվա իրադարձությունների հետ։  Ո՞րն է այստեղ  Թեհրանի քաղաքական  և ռազմական գործոնը։

-Իրանը՝ որպես տարածաշրջանի հիմնական խաղացողներից մեկը, չի կարող զգայուն չլինել ու մտահոգություն չունենալ այս գործընթացների նկատմամբ՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ագրեսիայի, ահաբեկչական գործողությունների հարցում, որովհետև Իրանի անմիջական սահմանի երկայնքով տեղի ունեցող սպառնալիքները  կարող են ցանկացած ժամանակ տեղափոխվել Իրանի տարածք։ Այստեղ ներգրավված չեն զուտ թուրք-ադրբեջանական ուժերը․ մենք տեսնում ենք ահաբեկչական խմբեր, իսրայելական գործոնը, որը ուղղակի կամ անուղղակի ներգրավված է այս ամենում։ Իսրայելական սպառազինությունը՝ հիմնականում հարձակվողական, ըստ էության նաև գործիք է ու հետևանք այն ամենին, որ Իսրայելը փորձում է տարածաշրջանում ամրապնդել իր դիրքերը։

Վերջին տարիների կտրվածքով՝ Իսրայելը Հարավային Կովկասում դարձել է ակտիվ գործոններից մեկը և Իրանը շատ մտահոգ է այս իրողության նկատմամբ։ Իրանում շատ մտահոգ են այն գործոնների նկատմամբ, որոնք հնարավորություն են տալիս, որ Իսրայելը տարածաշրջանում ակտիվանա։

Իրանում մտահոգությունը մեծ է հատկապես Ադրբեջանի  հետ կապված, քանի որ մեր տարածաշրրջանում Ադրբեջանն է այն գործոնը, որն հետախուզական հատուկ ծառայությունների միջոցով  ակտիվ գործողություններ է իրականացրել Իրանի դեմ և այդ մասին Իրանում քանիցս բարձրաձայնել են։ Հիմա այս ռազմական գործողությունների առանցքում Իրանը փորձում է հնարավորինս չեզոք, ակնհայտ ոչ կողմնակալ դիրքորոշում հայտնել, որովհետև  չափազանց կարևոր է, որպեսզի  այս փխրուն ռազմաքաղաքական իրավիճակում  Իրանը չփորձի  ներգրավվել իր  ընդգծված դիրքորոշմամբ․ սա կարող է լուրջ խնդիրներ առաջացնել ամբողջ Հարավային Կովկասի համար, և չի բացառվում, որ նման սցենար ակնկալում են, ենթադրենք, Իսրայելում։ Չի բացառվում, որ Իրանը մտավախություն ունի, որ ԱՄՆ-ն կփորձի  շատ ավելի ուղիղ կամ միջնորդավորված, բայց և ակտիվ ներգրավվածություն ունենալ այս գործընթացներում։

Մենք տեսնում ենք, որ ամեն դեպքում, չնայած Իրանը չեզոք հայտարարություններով է հանդես գալիս, բայց աստիճանաբար այդ հայտարարությունները դարձան շատ ավելի կոշտ, հստակ ուղերձների տրամաբանության դաշտ․ սա շատ կարևոր է։ Մի քանի անգամ իսրայելական  արտադրության ԱԹՍ-ները խոցվեցին  Իրանի օդային տարածքում,։ Պետք  է ընդգծել՝ դրանք ոչ թե  Արցախի տարածքում  խոցվեցին ու ընկան  Իրանի տարածք, այլ խոցվեցին հենց Իրանի տարածքում։ ԱԹՍ-ների օպերատոր-մասնագետները իսրայելցի մասնագետներ են, զինվորականնե  և չի բացառվում, որ Ադրբեջանական կողմը, Թուրքիայի սադրանքին ենթարկվելով կամ  իսրայելական կողմը  կարող են  սադրել,  հրահրել  ավելի շատ  տարաշածրջանային կոնֆլիկտ առաջացնել, որտեղ ներգրավված կլինի նաև Իրանը և փորձեն Իրանին նույնպես  ներքաշել այս հակամարտության մեջ՝ նաև ռազմական տեսանկյունից։

 Սա Իրանում շատ հստակ են հասկանում, ուստի  զգայուն ու զգուշավոր քաղաքականություն են վարում։ Չափազանց մեծ ռիսկ է այն, որ Թուրքիան փորձում է փոխել ուժերի  դասավորվածությունն ու հարաբերակցությունը։  Տարաշածրջանում ցանկացած արտաքին ուժի՝  այս կամ այն փուլում   ընդգծված ակտիվացումը, որը կարող է  ուժերի միջև ձևավորված ստատուս քվոն  շրջադարձային, արմատական առումով փոխել։ Իհարկե սա  հղի է  լրջագույն սպառնալիքներով, ուստի Իրանը փորձում է  հակակշռել Թուրքիային, որպեսզի այդ  ուժային հավասարակշռության տիրույթից Թուրքիան ու Էրդողանը  չփորձեն շավ ավելի առաջ գալ։

Կարևոր է հասկանալ, որ Իրանում,  ըստ թության, կա մտավախություն, որ  եթե Ադրբեջանը ռազմական տեսանկյունից առաջխաղացում ունենա՝ ի հաշիվ արցախյան կողմի տարածքների։ Սա իրանի անմիջական սահմանի երկայնքով  կարող է լինել, իսկ Իրանի ադրբեջանցիներով  խիտ բնակեցված  տարածքներում կարող են լուրջ  խնդիրներ առաջանալ՝ անջատողական շարժումներ, դեմոնստրատիվ  դժգոհություններ,  հակաիշխանական ցույցեր․․․ Իրանում  նման սցենարից երաշխավորված չեն, այսինքն՝ երբ Ադրբեջանը կարողանա, ենթադրեք,  առաջխաղացում ունենալ այդ հատվածներում ու իր վերահսկողության տակ վերցնել, սա խնդիր է առաջացնելու Իրանի համար՝  ադրբեջանական գործոնի հետ կապված ինչպես արցախյան տարածքներում, այնպես էլ իր երկրի ներսում։ 

Սա էլ երկրորդ մտավախություն  է Իրանի համար, ուստի չնայած՝  մինչ օևս Իրանը փորձում է հնարավորինս չեզոք հայտարարություններով հանդես գալ նաև մեդիա արձագանքներով ու փորձագիտական գնահատականներով։  Հեղափոխական կորպուսին մոտ կանգնած լրահոսը՝ պարբերականները ցույց են տալիս, որ  Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են ամեն կերպ փոխել ուժային հավասարակշտությունը, հարաբերակցությունը, հետևաբար Իրանում շատ ավելի դրական,  ինչ-որ առումով մի քիչ կողմնակալ  դիրքորոշում կա ՀՀ-ի  նկատմամբ և Արցախի հետ կապված, քանի որ եթե չլինի նման դիրքորոշում,  ըստ էության, իրավիճակը կարող է շատ արագ փոխվել։ Իրանն այս ամենն անում է իր ազգային անվտանգությունից, սահմանային անվտանգությունից ելնելով։  Իրանում կոշտ հայտարարություններից հետո արդեն հստակ, գործնական քայլերի անցան՝  երկրի գրեթե 40 տոկոսի ընդգրկմամբ սկսվեցին ՀՕՊ լայնածավալ զորավարժություններ և սա, կարծում եմ, ուղղակիորեն փոխկապակցված է Թուրքիայի ու Ադրբեջանի կողից ներտված մարտահրավերների հետ։ 

- Ուշադրավ է նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոնպեոյի վերջին հայտարարությունները այս հակամարտության գծով։ Վաշինգթոնի այս հայտարարությունները  ինչպե՞ս  կվերլուծեք։

-Նախ պետք է ընդգծեմ, որ  ցանկալի կլիներ Միացյալ նահանգների ավելի ակտիվ ներգրավվածությունը տեսնել ռազմական  գործողությունների դադարեցման ու առաջին հերթին Թուրքիային սանձելու հարցում։ Ինչ-որ տեղ հասկանալի է այս իրավիճակը, որովհետև  Թրամփը  և Թրամփի վարչակազմն ակտրվորեն ներգրավված են նախընտրական  արշավներում ու  ու ինչ-որ առումով, կարծում եմ, էրդողանն ու Թուրքիան այս ռազմական  գործողությունների ծրագիրն իրականացնելիս  հաշվարկել են նաև այդ գործոնը։ Բայց, մյուս կողմից պետք է նշել, որ ինչ-որ տեսանկյունից,  դա միանշանակ չէ, որ Միացյալ Նահանգներն այսպես  ետ քաշված դիրքորոշում ունեն։ 

Կարծում եմ՝ պետքարտուղարությունից ու անձամբ Մայք Պոմպեոյից հնչած հայտարարությունները, որոնք շատ ակտիվ են  ու շղթայական եղան հոկտեմբերի մեկից սկսած, կոչում են իրերն իրենց անուններով՝ թիրախային, հասցեական հայտարարություններ հնչեցին, մասնավորապես, այնտեղ խոսվեց  այն մասին, որ արտաքին ուժերը պետք է դուրս գան ու չմիջամտեն այս ամենին։ Արտաքին ուժեր ասելով՝  Պոմպեոն նկատի ուներ այն ուժերին (և առաջին հերթին Թուրքիային), որոնք  ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի մաս չեն կազմում։ Երկրորդ 

Շատ կարևոր դիտարկում ևս  հնչեց․ դա այն էր, որ Սիրիայից  ու այլ տարածքներից տեղափոխվել են ահաբեկչական խմբեր։ Պոմպեոն, իհարկե, իր հայտարարությունն այսպես ձևակարպեց,  ասաց՝ կան նյութեր, հրապարակումներ,, մենք ուսումնասիրում ենք։ Եվ, ցավալի կլինի, որ այդ հրապարակումները լինեն ճիշտ։ Պոմպեոն շատ կարևոր հայտարարություն հնչեցրեց հոկտեմբերի 15-ին․ հստակ,  ուղիղ խոսքով Պոմպեոն ասում էր, որ Թուրքիան շարունակում է  ռերսուրսներ տրամադրել Ադրբեջանաին։ Հասկանալի է՝ ինչ ռեսուրսների մասին էր  խոսքը՝ զենք զինամթերք, ԱԹՍ-ներ, հրահանգիչների և  բարձրաստիճան զինվորականներ ներգրավվածություն և այլն․․․․ Սա հստակ ասվել է։

Ձևակերպումն այսպես էր․ հույս ունենք, որ  հայկական կողմը կկարողաա  իրեն պաշտպանել այն ամենից, ինչ ադրբեջանցիներն անում են, այսինքն՝  մենք դրանից հասկանում ենք, որ  հայկական կողմը պաշտպանվող կողմ է և հարձակվող կողմն  Ադրբեջանն է․ այստեղ ենթատեքստ կար ու սա շատ պարզ հասկանալի է։  Իհարկե, ցանկալի կլիներ, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի ձևաշափից շատ  ավելի պրակտիկ, պրագմատիկ ներգրավվածություն ունենար  հատկապես այն գործընթացներում, որը հնարավարություն կունենար զսպել Թուրքիային, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի  գործընկեր է ԱՄՆ-ի համար՝ չնայած, որ երկու երկրների միջև կան հակասություններ, այդուամենայնիվ կարող էր և՛ երկկողմ հարթությունով, և ՆԱՏՕ-ի շրջանակում շատ լուրջ, տնտեսական պատժամիջոցների կիրառմամբ գործողություններ լինեին։

Բայց,  միաժամանակ նշեմ, որ ամեն դեպքում, թեև  այս պահի դրությամբ՝ ակնկալիքները մեծ չեն այդ հարցի ուղղությամբ, այսինքն՝  Թուրքիայի նկատմամբ կլինեն շատ ավելի համակարգված  պատժիչ տնտեսական գործողություններ կամ քաղաքական ճնշումներ, այնուհանդերձ,  պետք է նկատել, որ ԱՄՆ-ում շատ հստակ դիրքորոշում կա Թուրքիայի հետ կապված, տարածաշրջանում՝ Թուրքիայի կողմից կայունության խախտման հետ կապված։ Կարծում եմ՝ այս ռազմական գործողությունների  բերումով նույնպես Պոմպեոյի հնչեցրած հայտարարությունները, թե ԱՄՆ առաջիկա գործողությունները ուղղված են լինելու նաև որպես ճնշում Թուրքիայի վրա, որովհետև ԱՄՆ-ում  ամեն դեպքում Թուրքիայի ցանկացած ակտիվացում իրենք օգտագործելու ենք երկկորղմ հարաբերություններում ճնշելու՝ Էրդողանի քաղաքականությունը․ սա իրենց երկկորղմ  հարաբերությունների համատեքստում  է, իսկ շատ ավելի լայն, տարածաշրևջանային հարաբերությունների համատեքստում, իհարկե, ցանկալի կլիներ շատ ավելի  պրակտիկ ներգրավվածություն։

Բայց, այստեղ շատ կարևոր բայց կա՝ Ռուսաստանի գործոնը և այստեղ քաղաքական ու տարածաշրջանային որոշակի տարակարծություններ ու հակասություններ կան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջը։ ԱՄՆ-ն, կարծում եմ, չի փորձում անել ավելին, որը կարող է խաթարել Հարավային Կովկասում այս փխրուն ուժային հավասարակշռությունը, որն, ի դեպ, փորձում են ուժային հավասարակշռությունը խախտել։ 

-Արցախյան այս համակարտության աշխարհաքաղաքական նույն տարաշածրջանի մեջ քիչ հեռվից հետևող, սակայն նաև առնչվող այլ դերակատար կա՝ Վրաստանը։ Ո՞րն է վրացական գործոնն այս հակամարտության մեջ։


- Վրաստանն այս համակարտության մեջ մենք չպետք  է դիտարկենք զուտ ադրբեջանական կամ զուտ հայկական գործոնի և զարգացումների համատեքստում կամ հարաբերությունների համատեքստում, որովհետև շահերը շատ խտացված են, գործընթացները բավական բազմաշերտ են, բազմաբովանդակ։ Մենք պետք է մի քանի հանգամանք հաշվի առնենք․ հարավային կովկասում ու միջազգային հարաբերություններում այն, ինչ անում է Վրաստանը, միգուցե դրանից ելնելով՝ դա ուղղված է նաև ՀՀ-ի դեմ, բայց այն ամենն, ինչ անում է Վրաստանը, ըստ էության, Ռուսաստանի հետ իր հարաբերություններն են և դրանից ածանցվող մնացած բոլոր հարցերը, այսինքն՝ մենք չպետք  է այն ընկալումն ունենանք, որ Վրաստանը դիցուք՝ այս ռազմական գործողությունների առումով ունի ընդգծված հակահայկական  դիրքորոշում, պետք չէ նման պատկերացում ունենալ, քանի որ օբյեկտիվորեն դրանք սխալ են։

Բայց, փաստենք նաև այն, որ Վրաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն  այն տրանսպորտային, հաղորդակցական, էներգետիկ ռեսուրսների մատակարարման  աղբյուրները, ուղիները, գազատարերը, նավթատարերը, որոնք անցնում են իր տարածքով ՝ գնալով դեպի Եվրոպա։ Եվ վերահսկողությունն  այս հանգույցների նկատմամբ  նրանց հնարավոր մարտահրավերները, որ կարող են խաթարել այս աշխատանքը, ըստ էության, իրենց անվտանգության համար չափազանց կարևոր են։ Նկատենք, որ բացի ՌԴ-ից, Վրաստանը վերջին տասնամյակների կտրվածքով շատ ավելի մեծ ազդեցության տակ է ընկել Թուրքիայի կողմից և չափազանց մեծացել են ադրբեջակնական, թուրքական ներդրումները Վրաստանում և սրանք շատ կարևոր գործոններ են։ Այսինքն՝ Թուրքիան տնտեսական և ինչո՞ւ չէ, նաև քաղաքական լուրջ ազդեցությունն ընդլայնել Վրաստանում։

Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ պետություն, փորձում է կոորդնացնել  Վրաստանը, որի ղեկավարությունը քաղաքականություն է իրականացնում, որպեսզի ՆԱՏՈ-ին՝ հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրվի և անդամակցի դրան մոտ ապագայում՝ ըստ իրենց ծրագրի։ Թուրքիան փորձում է սկզբունքային դիրքերից հանդես գալ այս ձևափաչում՝ ՆԱՏՕ-Վրաստան հարաբերություններում, այստեղ, իհարկե, կարծում եմ, անվտանգային ու ռազմական տիրույթում կա Թուրքիայի ազդեցության հնարավորությունը, ռեսուրսները՝ Վրաստանի ուղղությամբ։  Պատահական չէ, որ վերջին շրջանում՝ հատկապես Վրաստանում կարևորում են Թուրքիայի ու Ադրբեջանի ձևաչափով այս եռակողմ ձևաչափով պաշտպանական, անվտանգային համագործակցությունը տարբեր ոլորտներում, ավելի նեղ ոլորտներում։ Դա եղել է նախկինում ևս, և այնպես չէ, որ այս ամենը նոր իրականություն է։ Ուղղակի, հիմա շատ ավելի ակտիվ փուլ է մտել, քանի որ առաջին հերթին, պետք է ընդունենք՝ Թուրքիան զգալիորեն ընդլայնել է իր ազդեցությունը հարակից տարածաշրջաններում ու այն երկրները, որոնք հնարավորություն են տալիս, որպեսզի թուրքական գործոնը հնարավորինս առանց խոչընդոտ ներթափանցի  իրենց երկիր՝  տարբեր հարթություններում, սա ըստ էության, խնդիր է առաջացնելու այդ երկրներում հետագայում նույնպես։

Ադրբեջանը սուբյեկտայնության լուրջ խնդրի առաջ է կանգնել, քանի որ  այդ երկրի սուբյեկտայնությունն, ըստ էության, բավական նվազել է։ Վրաստանի պարագայում  մենք չենք կարող  դա ասել․ Թուրքիայի ազդեցությունն, իհարկե, կա, դա շոշափելի է, բայց  Վրաստանը փորձում է հնարավորինս մանևրել, իր քաղաքականությունը  դարձնել հնարավորինս առանձին։ Որքան  դա Վրաստանին կհաջողվի,  շատ դժվար է ասել, քանի որ Թուրքիան, ըստ էության,  բավական լուրջ ազդեցություն  ունի Վրաստանում տնտեսական, քաղաքական, անվտանգային առումներով  և չեմ կարծում, որ կպատրաստվի Վրաստանին զիջել  տարածաշրջանային այն գործընթացներում, որտեղ, ըստ էության, կարող են տեղավորվել Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում։ Այստեղ Ռուսաստան-Վրաստան-Թուրքիա  շղթան պետք է դիտարկել։ Թուրքիան օգտագորում է այն համգամանքը, որ Ռուսաստանը և Վրաստանը խնդիրներ ունեն ու փորձում է այդ վակուումը լրացնել և Վրաստանում իր ազդեցությունը տարածել։

Կրկին վերադառնալով բուն խնդրին՝ կցանկանամ  նորից նշել, որ մենք չպետք է թյուր  պատկերացումներով առաջնորդվենք, թե Վրաստանը մեր դեմ է աշխատում կամ ակնհայտ հակահայկական  դիրքորոշում ունի այս ամենում․․․ Իհարկե, կան քաղաքական որոշակի մոտեցումներ, նախաձեռնություններ կամ  քայլեր, որոնք, ըստ էության, ելնում են ինչ-որ իրավիճակներից։ Ակնհայտ է, որ Պաշտոնապես էլ և որոշակի փորձագիտական  փաստերով դա  վերահաստատվեց, որ ամեն դեպքւմ Վրաստանի  օդային տարածքն օգտագործվում է Ադրբեջան զենք-զինամթերք մատակարարելու համար և այստեղ ուղղակի ներգրավված է  Թուրքիան։ Բայց, կարծում եմ՝ ամեն դեպքում,  Վրաստանի այն քայլը, որ ցամաքային բեռների, այսինքն՝ զենք-զինամթերքի  տեղափոխման ցամաքային  տեղափոխումը փակում են բոլոր կողմերի համար, սա կարևոր քայլ էր, քանի որ ի վերջո, Վրաստանը  իր կամքից անկախ կարող է ներգրավվել, ներքաշվել այս գործողություններում՝ անուղղակիորեն քաղաքական կամ ռազմական գործընթացներում, և իրենց սա ձեռնտու չէ։  Փորձում են հնարավորինս չեզոք դիրքորոշում պահել, բայց ակնհայտ է, որ թուրքական ազդեցությունն այստեղ շատ ավելի զգայուն, շեշափելի է Վրաստանում, և  Վրաստանի իշխանությունները չեն կարող շատ հանգիստ և առանց խոչընդոտների հաղթահարել այդ հանգամանքը։

Համաներո՞ւմ
24 Նոյեմբերի 2020, 20:12 Համաներո՞ւմ
ՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
24 Նոյեմբերի 2020, 17:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica