close
Եղանակը Երևանում
23 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերշտապենը գումար է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Հասարակություն

26 Հոկտեմբերի 2020, 18:14
 Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերշտապենը գումար է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Ֆորմուլա 1-ի «Red Bull»-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերշտապենը 100 դոլար է փոխանցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»:

«Չէի կարող վայելել հաղթանակս, եթե նվիրատվություն չանեի հայ զինվորների ապահովագրության հիմնադրամին, ովքեր ամեն օր իրենց կյանքն են զոհում հանուն հայրենիքի»,-  Ֆերշտապենի խոսքն է փոխանցում հիմնադրամը:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ էր մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։ Ադրբեջանական կողմը, ժամը 08:45-ի սահմաններում, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ: Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Դաշնակցականի ճանապարհը
23 Նոյեմբերի 2020, 15:38 Դաշնակցականի ճանապարհը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica