close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեկոյան հարեւանի հետ սրճելուց հետո գնացել էր տուն՝ հանգստանալու. հենց այդ ժամանակ էլ ԱԹՍ-ն ընկել էր տան վրա

Արցախ

26 Հոկտեմբերի 2020, 16:22
 Երեկոյան հարեւանի հետ սրճելուց հետո գնացել էր տուն՝ հանգստանալու. հենց այդ ժամանակ էլ ԱԹՍ-ն ընկել էր տան վրա

Ադրբեջանի զինված ուժերն օրեր շարունակ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացրել են ռազմական հանցագործություններ՝ խախտելով նաեւ մարդասիրական հրադադարի երկուստեք պայմանավորվածությունները:

«Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ թշնամու անօդաչու թռչող սարքերի հարվածներից վնասվել են Հայաստանի Վարդենիս տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք, եւ Սյունիքի՝ Արծվանիկ, Դավիթ Բեկ խաղաղ բնակավայրերը:

«Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն»–ի մասնագետները նշված բնակելի տարածքներում իրականացրել են չպայթած զինամթերքների հայտնաբերման եւ ոչնչացման աշխատանքներ։

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի հրթիռակոծումից Մեծ Մասրիկ գյուղի խաղաղ բնակիչ՝ 1957 թ. ծնված Գեւորգ Վարդանյանի տունը վերածվել է ավերակի, իսկ նա տեղում մահացել է:

Հարեւան 8-ամյա Աշոտը պատմում էր, որ համագյուղացին վերջերս էր վերադարձել Արցախից եւ երեկոյան հարեւանի հետ սրճելուց հետո գնացել էր տուն՝ մի փոքր հանգստանալու։ Ժամը 21:30-ին լսված պայթյունի ձայնից հարեւանները վազել են բակ եւ հայտնաբերել անօդաչու թռչող սարքի հարվածից արդեն ավերված՝ Գեւորգի տունը: Այստեղ ադրբեջանական զինուժի գործած ավերածությունները շատ են. վնասվել են հարակից տներն ու երթեւեկելի հատվածները։

Մեծ Մասրիկի եւս մեկ բնակիչ՝ Սուրեն Դաշյանը, ստացել է բեկորային վնասվածք եւ այժմ ապաքինվում է: Ռոբերտ Եղիազարյանն էլ, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Թշնամու հրթիռակոծման ալիքներից կոտրվել են նաեւ Սոթք գյուղի դպրոցի պատուհանները: Նույն գյուղից ծանր վիրավորում ստացած 14-ամյա Նարեկի վիճակը թեեւ արդեն կայուն է, բայց նրա ավագ եղբայրը հիշում է՝ ինչպես են կարտոֆիլի դաշտում, բերքահավաքի պահին, նկատել անօդաչու թռչող սարքը։ Պատանիներն ու նրանց հայրը փորձել են փախչել, բայց թշնամու ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորում է ստացել Նարեկը։

Անկախ այժմ էլ առկա վտանգից՝ Սոթքի բնակիչները շարունակում են ապրել իրենց բնականոն առօրյայով։ «Կարտոֆիլը շատ է, բերքը պետք է հավաքվի»,- պնդում են տեղացիները։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica