close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշխարհում ավելի քան 43 մլն մարդ վարակվել է կորոնավիրուսով

Առողջապահություն

26 Հոկտեմբերի 2020, 15:11
 Աշխարհում ավելի քան 43 մլն մարդ վարակվել է կորոնավիրուսով

Աշխարհում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի քանակը հոկտեմբերի 26-ին գերազանցել է 43 միլիոնը,. հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ դա են վկայում ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի կայքում հրապարակված տվյալները, որը հաշվարկները կատարում է միջազգային կազմակերպությունների, դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկատվության հիման վրա:

Ըստ այդմ՝ այժմ ախտահարվածների թիվը կազմում է 43 009 311, մահացել է 1 153 857, ապաքինվել՝ 28 959 776 մարդ:

Վարակման ամենից շատ դեպքեր են արձանագրվել ԱՄՆ-ում (8 636 165): Այնուհետեւ գալիս են Հնդկաստանը (7 909 959) եւ Բրազիլիան (5 394 128):

Ռուսաստանում, Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով, արձանագրվել է վարակման 1 513 877 դեպք, առողջացել է 1 138 522, մահացել՝ 26 050 մարդ։

Հայաստանը՝ անտիրապետելին
28 Նոյեմբերի 2020, 11:06 Հայաստանը՝ անտիրապետելին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica