close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շուրջ 20 հազար ֆրանսահայեր Փարիզում խաղաղ ցույց են անցկացրել՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով

Աշխարհ

26 Հոկտեմբերի 2020, 13:17
 Շուրջ 20 հազար ֆրանսահայեր Փարիզում խաղաղ ցույց են անցկացրել՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով

Հոկտեմբերի 25-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող Տրոկադերո հրապարակում, շուրջ 20 հազար ֆրանսահայեր և ֆրանսիացիներ խաղաղ ցույց են անցկացրել Արցախի անկախության ճանաչման պահանջով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Փարիզում բնակվող լրագրող Էլլադա Ղուկասյանը:

«Հավաքը կազմակերպել էր Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը: Հավաքի ընթացքում համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն անդրադարձավ Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Ֆրանսիայի նախագահ Մակրոնին վիրավորելուն, նշեց, որ ֆրանսահայերն իրենց աջակցությունն են հայտնում Ֆրանսիայի նախագահին: Հավելեց, որ համարում է անթույլատրելի նման վիրավորանքը և կոչ է անում ոչ միայն դատապարտել նման վիրավորանքը, այլև գործի անցնել ու ինչ-որ ձևով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ»,- ասաց Ղուկասյանը:

Լրագրողը հավելեց, որ հավաքից հետո մեծ քայլերթ է անցկացվել Փարիզի փողոցներով:


«Մարդիկ Փարիզի փողոցներով, Հայաստանի և Արցախի մեծ դրոշներով, նաև՝ Ֆրանսիայի դրոշներով, քայլեցին դեպի Արտաքին գործերի նախարարություն: Պատերազմի առաջին օրերից Ֆրանսիայի հայությունը ոտքի է կանգնել, միջոցառումներ է անցկացնում, որոնց ամեն անգամ ավելի շատ թվով մարդիկ են մասնակցում: Նրանք միանում են աջակցելու Արցախին ու Հայաստանին: Պահանջում են Արցախի Հանրապետության ճանաչում»,- նշեց Էլլադա Ղուկասյանը:

Համաներո՞ւմ
24 Նոյեմբերի 2020, 20:12 Համաներո՞ւմ
ՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
24 Նոյեմբերի 2020, 17:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica