close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արեւելյան Ամերիկայի ՀՅԴ կառույցը ավելի քան 2 տոննա բժշկական պարագաներ է ուղարկել Երևան

Սփյուռքի ձայնը

25 Հոկտեմբերի 2020, 17:43
 Արեւելյան Ամերիկայի ՀՅԴ կառույցը ավելի քան 2 տոննա բժշկական պարագաներ է ուղարկել Երևան

Արեւելյան Ամերիկայի ՀՅԴ ԿԿ կազմակերպել է Արցախում եւ Հայաստանում մարդասիրական տարածաշրջանային նախաձեռնություն՝ հայրենիք բժշկական պարագաներ ուղարկելու նպատակով: ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած ցուցակը ստանալուց անմիջապես հետո՝ Արեւելյան Ամերիկայի ՀՅԴ ԿԿ-ն ստեղծել է նվիրատվության առցանց հարթակ: Ձեռք բերված բժշկական անհրաժեշտ պարագաներն օգտագործվելու են վիրավոր զինվորներին բժշկական օգնություն տրամադրելու ժամանակ:

Արեւելյան Ամերիկայի ՀՅԴ ԿԿ-ն սույն նախաձեռնությունն իրականացրել է համագործակցաբար Նյու Ջերսիի ՀՅԴ «Դրո» կոմիտեի, Ռիջֆիլդի Սբ. Վարդանանց հայ առաքելական եկեղեցու, Հայ ամերիկյան առողջապահական մասնագետների կազմակերպության (AAHPO) և Հայ բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) հետ։

Կամավորական աշխատանքի արդյունքում փաթեթավորվել է ավելի քան երկու տոննա ընդհանուր կշռով բժշկական պարագաներով շուրջ 250 տուփ։

Արեւելյան Ամերիկայի ՀՅԴ ԿԿ անդամ Անի Չաղլացյանի խոսքերով՝ բժշկական այս օգնությունը կծառայի իր նպատակին․ «այսօր մենք չպետք է ջանք ու եռանդ խնայենք Արցախին և Հայաստանին օժանդակելու համար: Մեր բանակը մեր սահմաններն է պաշտպանում, մենք նրա թիկունքում պետք է մեր ուժերից ավելին անենք՝ ապահովելու մեր ազգի բարեկեցությունը»:

Սպասվում է մառախուղ
1 Դեկտեմբերի 2020, 17:56 Սպասվում է մառախուղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica