close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆրանսաբնակ հանրահայտ տենոր Ռուբեն Էլբակյանի երաժշտական տեսաուղերձը․ «Ոտքի կանգնե՛ք տիկնայք և պարոնայք համայն աշխարհի»

Արցախ

24 Հոկտեմբերի 2020, 19:53
 Ֆրանսաբնակ հանրահայտ տենոր Ռուբեն Էլբակյանի երաժշտական տեսաուղերձը․ «Ոտքի կանգնե՛ք տիկնայք և պարոնայք համայն աշխարհի»

Առաջնագծում կռվի, իսկ  թիկունքում համահայկական միասնության այս մթնոլորտում ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանն  անմասն չի մնում աշխարհի ողջ հայության կոմից բարձրաձայնվող բողոքի ճիչերից՝ հանդես գալով երաժշտական ուղերձով « տքի կանգնե՛ք տիկնայք և պարոնայք համայն աշխարհի» մեծարգո հայ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի  «Երազ իմ երկիր» երաժշտության ներքո:

«Սիրելի՛ ընկերներ և երկրպագունե՛ր, քանզի իմ  զենքը իմ ձայնն է Ձեզ եմ ներկայացնում իմ հոգու ճիչը երաժշտական տարբերակով ՝ Ոտքի կանգնե՛ք տիկնայք և պարոնայք համայն աշխարհի,  կեցցե Հայաստանը: 

Ձեզանից շատերն արդեն տեղյակ են սեպտեմբերի 27-ից իմ հայրենիքում իրականացվող չարաբաստիկ պատերազմի մասին : Երկու կողմերից  թե Հայաստանի, թե Ադրբեջանի մի ողջ երիտասարդ սերունդ է ոչնչացման ենթարկվում : Ես արդեն խաղաղության իմ ձայնը բարձրացրել եմ Իսրայելապաղեստինյան կոնֆլիկտի շուրջ, իսկ հիմա բոլոր երկրների ազգություններին խնդրում եմ մերժել Էրդողանի էքսպենսիոնիստական քաղաքականությունը: Եկեք չմոռանանք, որ բազմաթիվ մուսուլմանական երկրներ են գտնվել Օսմանյան կայսրության լծի տակ:

Ակնկալում եմ լսելի դարձնել մարդկային  գիտակցությանն ուղղված այս խաղաղության ապավինում պահանջող   կոչը: Արցախը հայկական  հող է, որի  մասին վկայել են դեռևս Հերոդոտն ու  Ստրաբոնը  և այդպես էլ կմնա ցանկացած գնով: 

Մենք ոչ մի թշնամանք  չունենք Ադրբեջանի և Թուրքիայի ժողովուրդների հանդեպ, ովքեր մեզ նման ցանկանում են ապրել խաղաղ պայմաններում :

Մերժե՛ք պատերազմն ու ցեղասպանությունը:

Պահպանե՛ք բիբլիական  դրախտավայրը

Հավերժի երկիր Հայաստան

Կեցցե՛ երկիր Հայաստանը»։

Սպասվում է մառախուղ
1 Դեկտեմբերի 2020, 17:56 Սպասվում է մառախուղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica