close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կասետային զինամթերքի կիրառումն անընդունելի է. Սադեթ Կարաբուլութը կոչ է անում կանգնեցնել Ադրբեջանին

Քաղաքական

24 Հոկտեմբերի 2020, 16:25
 Կասետային զինամթերքի կիրառումն անընդունելի է. Սադեթ Կարաբուլութը կոչ է անում կանգնեցնել Ադրբեջանին

Նիդերլանդների խորրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Սադեթ Կարաբուլութը անընդունելի է որակում Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ կասետային զինամթերքի կիրառումը և իր երկրի կառավարությանը կոչ է անում ինչ-որ բան անել՝ Ադրբեջանին և Թուրքիային կանգնեցնելու համար:  Սադեթ Կարաբուլութն այս մասին գրել է «Թվիթերի» իր էջում՝ կիսվելով Human Rights Watch-ի հրապարակմամբ, որում, մասնավորապես, նշվում է ադրբեջանական կողմից կասետային զինամթերքի կիրառման փաստագրված դեպքերի մասին:

«Սկանդալային, անընդունելի. կառավարությունը պետք է խստորեն խոսի այս մասին և ինչ-որ բան անի Ադրբեջանին և Թուրքիային կանգնեցնելու համար: Յուրաքանչյուր րոպեն կարևոր է»,- նշել խորրդարանականն ու կոչ արել «կոտրել լռությունը»:

2020-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում անցկացված հետաքննության ընթացքում Human Rights Watch-ը փաստագրել է Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի օգտագործման չորս դեպք: Կասետային զինամթերքի օգտագործումը արգելված է ամբողջ աշխարհում:

Ո՞րն է մեր ընտրությունը
27 Նոյեմբերի 2020, 19:43 Ո՞րն է մեր ընտրությունը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica