close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՌԴ-ն Սիրիայի հյուսիսում խոշոր հարված է հասցրել Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալների օբյեկտների ուղղությամբ. Al Masdar News

Քաղաքական

24 Հոկտեմբերի 2020, 16:09
 ՌԴ-ն Սիրիայի հյուսիսում խոշոր հարված է հասցրել Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալների օբյեկտների ուղղությամբ. Al Masdar News

Ռուսական զինված ուժերը նախորդ գիշեր ավերիչ հարված են հասցրել Սիրիայի հյուսիսային հատվածում գտնվող տարածքների վրա՝ նավթի մաքսանենգության կետերի ուղղությամբ․ հարվածի հետևանքով թուրք-սիրիական սահմանին խոշոր պայթյուն է եղել, այնուհետև հրդեհ սկսվել, գրում է almasdarnews.com կայքը։

Սիրիայի հյուսիսից ստացված տեղեկությունների համաձայն՝ ռուսական հրթիռները թիրախավորել են նավթի շուկայի հիմնական տարածքը, որն օգտագործվել է մաքսանենգ վառելիքը զտելու և Հալեպի հյուսիսում գտնվող Ջարաբուլուս շրջանում վաճառելու համար:

Նշվում է, որ այս տարածքը Թուրքայի կողմից աջակցվող սիրիական ռազմական խմբավորումների վերահսկողության տակ է։ Ռուսական կողմի նման հարձակման պատճառը հստակ չէ, քանի որ թուրքական կողմից աջակցվող ուժերը տարիներ շարունակ վերահսկել են այս տարածքը։

Այնուամենայնիվ հաշվի առնելով նավթի մաքսանենգության հետ կապված շարունակական խնդիրը՝ առավել հավանական է, որ ռուսական զինուժը փորձել է թույլ չտալ, որ Սիրիայի Արաբական Հանրապետության ներսում բենզինի ճգնաժամից այս ուժերը հետագայում առավել շատ շահույթ ստանան:

Ի՞նչ եղանակ է սպասվում. ԱԻՆ
3 Դեկտեմբերի 2020, 17:57 Ի՞նչ եղանակ է սպասվում. ԱԻՆ
Հայաստանը այսօր եւ վաղը
3 Դեկտեմբերի 2020, 17:46 Հայաստանը այսօր եւ վաղը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica