close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանությունը կրկին «168 Ժամում» էր․ այս անգամ՝ երեք ծանուցագրերով

Քաղաքական

24 Հոկտեմբերի 2020, 14:12
 Ոստիկանությունը կրկին «168 Ժամում» էր․ այս անգամ՝ երեք ծանուցագրերով

Երեկ Ոստիկանության կենտրոնի բաժնի աշխատակիցները հերթական անգամ հյուրընկալվեցին 168.am-ի խմբագրությունում:

Այցի նպատակն անփոփոխ էր. եկել էին գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանին տեղեկացնելու, որ հրավիրում են մասնակցելու թվով 3, ըստ ոստիկանության, խնդրահարույց հրապարակումների հարցով վարչական վարույթի քննությանը:

Խոսքը վերաբերում է քաղաքագետ Արմեն Մինասյանի, դաշնակցական գործիչ Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան գրառումներին, որ հրապարակվել են 168.am-ում, և ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հարցազրույցին: Հղումները դրված են, և ընթերցողներն իրենք կարող են որոշել, թե որքանով են այս գրառումները խարխլում մեր պետականության հիմքերը:

Ինֆորմացիոն տոտալ բլոկադայի պայմաններում, փաստորեն, հարց տալ էլ չի կարելի, ինչպես արվել էր Արմեն Մինասյանի կամ Բագրատ Եսայանի գրառումների դեպքում:

Ըստ էության չի կարելի նաև կոռեկտ աշխարհաքաղաքական վերլուծություն կատարել, ինչպես արել էր Պարույր Հայրիկյանը մեր եթերում:

Տարօրինակն ու ուշագրավն այն է, սակայն, որ չնայած մեր դիմումներին, այդ թվում՝ նաև գրավոր, ոստիկանությունը չի հաղորդում այն լրատվամիջոցների ու հրապարակումների ցանկը, որոնք ենթակա են հեռացման ու տուգանքի` հղում անելով անձնական կյանքի գաղտնիության պահանջին, թեպետ՝ ի՞նչ է նշանակում՝ լրատվամիջոցի անձնական կյանք, այնքան էլ հասկանալի չէ:

Այ, եթե հրապարակեին ամբողջական ցուցակը, միգուցե տեսնեինք, որ հավասարության սկզբունքը գործում է բոլորի համար, և, օրինակ, «Հայկական ժամանակի», «Ազատության», 1in.am-ի խմբագրություններից, արևմտյան ֆոնդերից ֆինանսավորվող առանձին անհատներից ու բարձրաստիճան պաշտոնատար անձանց ընտանիքի անդամներից էլ են պահանջել հեռացնել Ալիևի խոսքերը վերնագիր դրած, ադրբեջանական, թուրքական քարոզչական հրապարակումները տարածող, մեր հաղթանակները կասկածի տակ դնող, ժողովրդի մեջ անկումային տրամադրություններ հրահրող, պառակտում մտցնող հրապարակումները:

Ցանկը, ի դեպ, ամբողջական չէ և շարունակ համալրվում է:

 

Համաներո՞ւմ
24 Նոյեմբերի 2020, 20:12 Համաներո՞ւմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica