close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի խոսնա՞կն է ՀՀ ոստիկանությանը կարգադրություններ տալիս ԶԼՄ հրապարակումների կապակցությամբ

Քաղաքական

24 Հոկտեմբերի 2020, 13:46
 Փաշինյանի խոսնա՞կն է ՀՀ ոստիկանությանը կարգադրություններ տալիս ԶԼՄ հրապարակումների կապակցությամբ

168.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ից Հայաստանում հաստատված ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում ԶԼՄ-ների հրապարակումների գրաքննությունը և հսկայական՝ 700․000 և ավելի դրամ կազմող տուգանքները Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից կոորդինացնում և այդ հարցով անմիջականորեն զբաղվում, հրահանգներ է տալիս  վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:

Այդ մասին փորձեցինք պարզաբանում ստանալ հենց Մանե Գևորգյանից:

«Ինձ մոտ տպավորություն է, որ Դուք անընդհատ ինչ-որ սենսացիոն լուրեր եք փնտրում»,- ի պատասխան հարցին, թե ճի՞շտ են արդյոք մեր տեղեկությունները, պատասխանեց Մ․ Գևորգյանը:

Մեր դիտարկմանը՝  հաստատեք կամ հերքեք մեր տեղեկությունը, արդյո՞ք Դուք եք ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ աշխատանք տանում ԶԼՄ-ների այս կամ այն հրապարակման հեռացման հարցով, Փաշինյանի խոսնակը պատասխանեց. «Ես համագործակցում եմ բոլոր գերատեսչությունների հետ, և այդ թվում՝ նաև Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման, և Բնապահպանության նախարարության: Բոլորի»:

Համաներո՞ւմ
24 Նոյեմբերի 2020, 20:12 Համաներո՞ւմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica