close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կսատարի ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հնարավոր գործարքին

Քաղաքական

24 Հոկտեմբերի 2020, 19:25
 Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կսատարի ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հնարավոր գործարքին

Իսրայելը պատրաստ կլինի սատարել ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ նոր հնարավոր պայմանավորվածությանը: Այդ պնդմամբ ուրբաթ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն՝ Սպիտակ տանը պատասխանելով ամերիկացի լրագրողների հարցերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ամերիկյան վարչակազմի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի եւ Սուդանի ղեկավարություն հետ այն առնչությամբ, որ երկու կողմերը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման շուրջ` Վաշինգտոնի միջնորդությամբ: Այդ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը նաեւ ենթադրել է, որ, ի վերջո, այլ իսլամական պետությունների հետ մեկտեղ Իսրայելի հետ կապերը կարգավորել կարող է նաեւ Իրանը: Ընդ որում՝ Թրամփը հերթական անգամ պնդել է, որ պատրաստ է նոր գործարք կնքել Իրանի հետ, որը կփոխարինի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին (ՀԳՀԾ):

Մեկնաբանելով այդ հայտարարությունները՝ Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը չի առարկում այդ պոտենցիալ գործարքի դեմ: «Երբ ես դիմել եմ [2015 թվականին] ամերիկյան Կոնգրեսին, ես չեմ ասել, որ դեմ եմ ցանկացած գործարքի: Ես ասել եմ, որ դեմ եմ մեկ գործարքի»,-հայտարարել է Իսրայելի վարչապետը՝ նկատի ունենալով ՀԳՀԾ-ն:

Նեթանյահուի տեսանկյունից՝ ՀԳՀԾ-ն չեղարկել է Իրանից սահմանափակումների մեծամասնությունը, սակայն չի պահանջել Թեհրանի վարքագծի որեւէ փոփոխություն: Ուստի Իրանը սկսել է ուրան հարստացնել եւ արտադրել բալիստիկ հրթիռներ, համարում է Նեթանյահուն: «Կարծում եմ, որ եթե առաջարկվի նոր, այլ գործարք, մենք կողջունենք դա»,- ընդգծել է վարչապետը:

Սակայն, ըստ նրա, դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Իրանը փոխի իր վարքագիծը: «Եթե դուք մեղմ վերաբերմունք եք ցուցաբերում Իրանի նկատմամբ, ապա նրա հետ գործարք չեք ունենա»,- համոզված է Նեթանյահուն:

Ո՞րն է մեր ընտրությունը
27 Նոյեմբերի 2020, 19:43 Ո՞րն է մեր ընտրությունը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica