close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թրամփի օգնականը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ռազմական լուծումը բացառելու մասին

Քաղաքական

24 Հոկտեմբերի 2020, 10:02
 Թրամփի օգնականը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ռազմական լուծումը բացառելու մասին

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայանը Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյhուն Բայրամովի եւ Զոհրաբ Մնացականյանի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքում հայտարարել է ղարաբաղյան հակամարտությունում լուծման ռազմական տարբերակը բացառելու մասին եւ կոչ արել կարգավորել հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ռազմական լուծում գոյություն չունի»,-ասվում է ուրբաթ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի էջում տարածված հայտարարության մեջ:

Օ'Բրայենը նշել է, որ այդ խոսակցության ընթացքում ինքը պնդել է անհապաղ դադարեցնել կրակն ու հաջորդիվ վերադառնալ բանակցություններին Մինսկի խմբի միջնորդությամբ, ինչպես նաեւ հրաժարվել նրանից, որ արտաքինից նպաստեն իրավիճակի հետագա ապակայունացմանը:

Հայաստանի ԱԳ նախարարի հետ նա եւս քննարկել է հրադադարի անհրաժեշտությունն ու իրավիճակի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

«ԱՄՆ-ը շարունակում է գործադրել ամենավճռական դիվանագիտական ջանքերը բոլոր մակարդակներում, քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվել»,- նշել է Օ'Բրայենը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica