close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մահացել է ՖԻՄԱ մարզական ակումբի ղեկավար Անդրանիկ Անդիկյանը

Սպորտ

23 Հոկտեմբերի 2020, 21:38
 Մահացել է ՖԻՄԱ մարզական ակումբի ղեկավար Անդրանիկ Անդիկյանը

Մահացել է Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի մարզական ակումբի ղեկավարա Անդրանիկ Անդիկյանը, հաղորդում է ինստիտուտի մամուլի ծառայությունը՝ հրապարակելով ցավակցական ուղերձ․

«Հանգչիր խաղաղությամբ վարպետ...

Խորը վշտով տեղեկացանք, որ պայմանավորված նոր կորոնավիրուսային համավարակով` կյանքից անժամանակ հեռացել է ՀՖԿՍՊԻ ՖԻՄԱ մարզական ակումբի ղեկավար, ՀՖԿՍՊԻ Արհեստակցական միության ղեկավար, Ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի դասախոս Անդրանիկ Անդիկյանը:

Լինելով Հայաստանում ձյուդոյի նվիրյալներից, մասնագիտական կյանքը նվիրելով ՀՀ-ում սպորտի զարգացմանը և ՀՖԿՍՊԻ-ին, մշտապես ներդնելով մարդկային և մասնագիտական որակները՝ եղել է սիրված, գնահատված բոլորի կողմից:

Ցավում ենք մեծ կորստի համար, վշտակցում ընտանիքին, հարազատներին, սիրված մարզիչի սաներին:

Նա իր վառ անհատականությամբ միշտ կմնա մեր սրտերում...»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica