close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը Ադրբեջանին նախազգուշարել է մրգերի և բանջարեղենի ներկրման հնարավոր սահմանափակումների մասին

Տարածաշրջան

23 Հոկտեմբերի 2020, 13:12
 Ռուսաստանը Ադրբեջանին նախազգուշարել է  մրգերի և բանջարեղենի ներկրման հնարավոր սահմանափակումների մասին

2020-ի սկզբից ադրբեջանական մրգերի և բանջարեղենի 76 խմբաքանակում հայտնաբերվել են տոմատի ցեց և կարանտինային այլ օրգանիզմներ:

«Ռոսսելխոզնադզոր»-ն ադրբեջանցի գործընկերներին նախազգուշացրել է մրգերի և բանջարեղենի ներմուծման հնարավոր սահմանափակումների մասին: Այս մասին ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 22-ին «Ռոսսելխոզնադզոր»-ի ներկայացուցիչները հեռախոսային բանակցություններ են վարել Ադրբեջանի Սննդամթերքի անվտանգության գործակալության հետ: Ռուսական կողմը մտահոգություն է հայտնել Ադրբեջանից մատակարարվող մրգերի ու բանջարեղենի մեջ կարանտինային օրգանիզմների հաճախակի աճի կապակցությամբ:

2020-ի սկզբից ի վեր բացահայտվել է 76 նման դեպք, և ամեն անգամ ադրբեջանական կողմին այդ մասին ժամանակին տեղեկացվել է: Նշվում է, որ հարավամերիկյան լոլիկի ցեցը (Tuta absoluta) հայտնաբերվել է լոլիկի 15 խմբաքանակում: Խախտումներ են արձանագրվել նաև սալորի, դեղձի, կարտոֆիլի, խնձորի, կեռասի, նեկտարինի և նռան մեջ:

«Ռոսսելխոզնադզոր»-ը խստորեն խորհուրդ է տվել Ադրբեջանի Սննդամթերքի անվտանգության գործակալությանը`ուժեղացնել վերահսկողությունը Ռուսաստան ուղարկվող ապրանքների նկատմամբ: Կարանտինային օրգանիզմների հետագա հայտնաբերման դեպքում ռուսական կողմը ստիպված կլինի սահմանափակումներ մտցնել Ադրբեջանից այն ապրանքների ներմուծման համար, որոնցում կարանտինային օրգանիզմներ կան:

Բացի այդ՝ ռուսական կողմը գործընկերներին խնդրել է մանրամասն տեղեկություններ ուղարկել այն մասին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել Ադրբեջանում`հայտնաբերված թերությունները վերացնելու համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica